ԿԸՀ-ն հանդես է եկել պարզաբանմամբ՝ արձագանքելով տարածվող տեղեկություններին, թե իբր քվեարկողների ստորագրությունների և մասնակցած ընտրողների թվերի միջև կա շուրջ 30 հազար տարբերություն։
Ըստ հանձնաժողովի՝ նման պնդումները չեն համապատասխանում իրականությանը։ Պատճառը ընտրական օրենսգրքով նախատեսված կարգավորումն է, ըստ որի որոշ խմբերի՝ զորամասերի, քրեակատարողական հիմնարկների և ձերբակալվածների պահման վայրերի տվյալները ամբողջությամբ չեն հրապարակվում։
ԿԸՀ-ն ընդգծում է՝ հենց այս իրավական առանձնահատկություններն են ստեղծում թվերի «անհամապատասխանության» տպավորություն, սակայն խոսքը որևէ խախտման մասին չէ։
Հանձնաժողովը կոչ է անում զերծ մնալ սխալ մեկնաբանություններից և առաջնորդվել միայն պաշտոնական տվյալներով։
ԿԸՀ-ն արձագանքեց «30 հազար տարբերության» աղմուկին․ ինչ է իրականում պարզվել ընտրությունների ցուցակների մասին
