Հունիսի 19-ին՝ տեղական ժամանակով ժամը 19:17-ին (Գրինվիչի ժամանակով՝ 15:17-ին), ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է երկրաշարժ Ադրբեջանի Հանրապետության տարածքում։
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է հյուսիսային լայնության 40.30° և արևելյան երկայնության 45.94° աշխարհագրական կոորդինատներով, օջախի 10 կմ խորությամբ։ Ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3.1 մագնիտուդ։
Փրկարար ծառայության փոխանցմամբ՝ էպիկենտրոնային գոտում ցնցման ուժգնությունը հասել է 4-5 բալի։
Երկրաշարժը զգացվել է նաև Հայաստանի տարածքում՝ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում, ինչպես նաև Մեծ Մասրիկ, Գեղամասար, Նորակերտ և Սոթք գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։
