Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով

Հուլիսի 4-ի կեսօրից հետո, 5-8-ի գիշերը և կեսօրից հետո շրջանների զգալի մասում, 9-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ։ Հուլիսի 4-ի երեկոյան, 5-7-ն առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։Օդի ջերմաստիճանը հուլիսի 4-6-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով։

Տեսնել ավելին

ՀՀ-ն ու ԱՄՆ-ն միավորված են ընդհանուր շահերով․ Փաշինյանը շնորհավորել է Թրամփին

Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին և Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսին ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ նշելով․ Հայաստանի Հանրապետությունն ու Ամերիկայի Միացյալ Նահանգները միավորված են ոչ միայն ընդհանուր շահերով, այլ նաև երկարամյա բարեկամությամբ՝ ուղղված խաղաղության, կայունության և բարեկեցության ամրապնդմանը։ Այս համատեքստում, պատեհ եմ համարում ընդգծել Ձեր հաստատակամ…

Տեսնել ավելին

Ավել և սխալմամբ վճարված առողջության ապահովագրավճարների վերադարձի կարգ է սահմանվում

Կառավարության նախաձեռնությամբ նախատեսվում է սահմանել առողջության ապահովագրավճարների ավել կամ սխալմամբ կատարված վճարումների վերադարձի ընթացակարգը։ Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքում 07.04.2026թ. կատարված փոփոխություններով, որոնցով սահմանվել է, որ ինքնուրույն վճարողների կամ հարկային գործակալների կողմից ավել փոխանցված, ինչպես նաև պարտավորության բացակայության դեպքում սխալմամբ կատարված վճարումները ենթակա են վերադարձման՝ կառավարության սահմանած կարգով։ Նախագծով սահմանվում…

Տեսնել ավելին

Սահմանադրության օրը՝ դրամական պարգև ԱԺ պատգամավորներին և աշխատակիցներին. Ալեն Սիմոնյանի կարգադրությունը

Ալեն Սիմոնյանը հուլիսի 2-ին կարգադրություն է ստորագրել, որում ասվում է․ Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ եւ 22-րդ կետերով`  կարգադրում եմ. 1. Սահմանադրության օրվա առթիվ Ազգային ժողովի  պատգամավորներին, Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողներին եւ  աշխատողներին խրախուսել միանվագ դրամական պարգեւատրմամբ՝ համաձայն հավելվածների: 2. Ազգային ժողովի աշխատակազմի  ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ՝ Հայաստանի…

Տեսնել ավելին

Վահագն Խաչատուրյանը ստորագրել է սնանկության նոր օրենսգիրքն ու 20-ից ավելի օրենքներում փոփոխությունների փաթեթը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հուլիսի 2-ին ստորագրել է սնանկության ոլորտի օրենսդրական լայնածավալ փաթեթը։ Այն ներառում է նոր Սնանկության օրենսգիրքը, ինչպես նաև փոփոխություններ և լրացումներ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական, վարչական, քրեական դատավարության, քրեական և հարկային օրենսգրքերում, ինչպես նաև մի շարք այլ օրենքներում, այդ թվում՝ «Պետական տուրքի մասին», «Կատարողական վարույթի մասին», «Բանկային գաղտնիքի մասին», «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային…

Տեսնել ավելին

ԳԹԿ-ն հրապարակել է հուլիսյան միասնական քննությունների ժամանակացույցը

Գնահատման թեստավորման կենտրոնի տնօրենի պաշտոնակատարի հրամանով հաստատվել են 2026 թվականի երրորդ՝ լրացուցիչ փուլի միասնական քննությունների օրերը։ Ստորև ներկայացնում է 2026 թվականի հուլիսին անցկացվող միասնական քննությունների օրերը․ հուլիսի 5-ին՝ «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» հուլիսի 6-ին՝ «Օտար լեզուներ»/անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն, իտալերեն, պարսկերեն/ հուլիսի 7-ին՝ «Մաթեմատիկա» հուլիսի 8-ին՝ «Հայոց լեզու և հայ գրականություն» հուլիսի 9-ին՝ «Քիմիա», «Ռուսերեն» հուլիսի 10-ին՝…

Տեսնել ավելին

Պայթյունի ահազանգ Վանաձոր քաղաքի գազալցակայաններից մեկում․ վիրավոր կա

Հուլիսի 3-ին՝ ժամը 17:07-ին, Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Բաղրամյան պողոտայում գտնվող գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Նախնական տվյալներով պայթյունը տեղի է ունեցել գազալցակայանի պահեստային մասում. կա մեկ տուժած: Հրդեհը մարվել է տեղի ուժերով:…

Տեսնել ավելին

ԱԺ-ն պարզաբանում է ներկայացրել, մեռելոց օրերի վերաբերյալ

Ազգային ժողովը պարզաբանում է ներկայացրել, մեռելոց օրերի վերաբերյալ, որում նշվում է,-  «Հայտնում ենք, որ այսօր ԱԺ արտահերթ նստաշրջանում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է պատգամավոր Գեղամ Նազարյանի հեղինակած «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի հետ կապված սխալ տեղեկություններ են հրապարակվել որոշ ԶԼՄ-ներում: Մասնավորապես, նշվել է, թե Հայ Առաքելական Եկեղեցու…

Տեսնել ավելին

Փաշինյանը կմեկնի ՌԴ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրավիրել են Եկատերինբուրգում անցկացվող «Իննոպրոմ» ցուցահանդեսին։ Ցուցահանդեսը կկայանա Եկատերինբուրգում հուլիսի 6-ից 9-ը: Նիկոլ Փաշինյանը հայտարարված է որպես գլխավոր լիագումար նիստի բանախոս՝ «Արդյունաբերություն 360․ արտադրություն առանց սահմանների» թեմայով։ Մասնակցելու են նաև Ռուսաստանի կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինը և այլ պետությունների ներկայացուցիչներ։

Տեսնել ավելին