Կադրային նոր նշանակումներ ՊՆ-ում. գեներալները նոր պաշտոններ ունեն

Նոր նշանակումներ են կատարվել ՊՆ-ում։ Այս մասին սոցցանցի իր էջում տեղեկացրել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Ըստ այդմ, Պաշտպանության նախարարի հրամաններով՝ գեներալ-մայոր Ալբերտ Բաղդադյանը նշանակվել է պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալ-մայոր Արմեն Գյոզալյանը նշանակվել է ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետի տեղակալ։ 

Տեսնել ավելին

Հուլիսի 4-ին՝ ճանապարհային սահմանափակումներ Երևանում

Հուլիսի 4-ին Երևանում անցկացվելիք վազքի միջոցառման կապակցությամբ մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը։ Վազքի երթուղին անցնելու է Հանրապետության հրապարակից՝ Վազգեն Սարգսյանի փողոցով դեպի Շահումյանի անվան հրապարակ, այնուհետև կրկին Վազգեն Սարգսյանի փողոցով դեպի Հանրապետության հրապարակ, շարունակվելով Նալբանդյան, Թումանյան և Աբովյան փողոցներով և ավարտվելով Հանրապետության հրապարակում։ Ժամային սահմանափակումները՝ Վազքը կմեկնարկի 21:30-ին և կավարտվի մոտ 23:00-ին։ Այս մասին տեղեկանում…

Տեսնել ավելին

«Շուտով մեր տանը ևս մեկ փոքրիկ սիրտ է բաբախելու»․ Սոնա Ռուբինյանը սպասում է բալիկի

Երգչուհի Սոնա Ռուբինյանը սոցիալական ցանցի իր էջում հայտնել է, որ սպասում է երկրորդ երեխային։ «Հայ տունը սիրով է կառուցվում, իսկ նոր կյանքը մեր ամենամեծ օրհնությունն է։ Շատ երկար էի սպասում այս պահին, և այսօր վերջապես կիսվում եմ ձեզ հետ մեր ամենաերջանիկ լուրով։ Շուտով մեր տանը ևս մեկ փոքրիկ սիրտ է բաբախելու։ Իսկ տեսահոլովակը՝ շուտով»,– գրել…

Տեսնել ավելին

Վարչական դատարանը բավարարել է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու հայցը՝ Հովհաննավանքի գործով

Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը (դատավոր՝ Վարազդատ Միքաելյան) այսօր՝ 01.07.2026թ., բավարարել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հայցն ընդդեմ ՆԳՆ ոստիկանության։ Այս մասին հայտնում է փաստաբան Արա Զոհրաբյանը։ «Գործը վերաբերում էր Արագածոտնի մարզի Սուրբ Հովհաննավանքին, որտեղ կարգալույծ հռչակված Ստեփան Ասատրյանի կողմից եկեղեցու Սուրբ Խորան, Ավանդատուն և Ատյան մուտք գործելու և ծիսական գործողություններ իրականացնելու վտանգի մասին Եկեղեցին նախապես…

Տեսնել ավելին

Համլետ Լևոնյանն ազատվել է ՊՆ սպառազինության և տեխնիկական ապահովման վարչության պետի պաշտոնից

Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով Համլետ Լևոնյանն ազատվել է պաշտպանության նախարարության սպառազինության և տեխնիկական ապահովման վարչության պետի պաշտոնից։ Հրամանագրում նշվում է, որ որոշումն ընդունվել է վարչապետի առաջարկության հիման վրա՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասի։ Հրամանագրի համաձայն՝ Համլետ Լևոնյանն ազատվել է պաշտպանության նախարարության…

Տեսնել ավելին

Կադրային փոփոխություններ ՊՆ-ում․ նշանակվել են բանակային կորպուսների նոր հրամանատարներ

Հայաստանի զինված ուժերում կադրային փոփոխություններ են տեղի ունեցել։ Հիմք ընդունելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունները` ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է հրամանագրեր, որոնց համաձայն՝ գեներալ-մայոր Գարեգին Պողոսյանը նշանակվել է հատուկ բանակային կորպուսի հրամանատար՝ ազատվելով 2-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից, գեներալ-մայոր Սիմոն Նազարյանը նշանակվել է 2-րդ բանակային կորպուսի հրամանատար՝ ազատվելով 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից

Տեսնել ավելին

Արծրուն Հովհաննիսյանը Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի նոր պետն է

Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով Արծրուն Հովհաննիսյանը նշանակվել է պաշտպանության նախարարության Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ։ Հրամանագրում նշվում է. «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի՝ Արծրուն Հովհաննիսյանին նշանակել պաշտպանության նախարարության Պաշտպանական ազգային…

Տեսնել ավելին

Միշուստինն ու Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Զրույցը տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ, հայտնում է Ռուսաստանի կառավարության մամուլի ծառայությունը։ «Կառավարությունների ղեկավարները քննարկել են ռուս-հայկական համագործակցության արդիական հարցեր՝ առևտրատնտեսական, գիտատեխնոլոգիական, մշակութային-հումանիտար ոլորտներում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Տեսնել ավելին

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի նախկին տնօրենին մեղադրանք է ներկայացվել

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն հայտնում է․ «Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով հիմնավորվել է, որ 2001-2020 թվականներին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրենի պաշտոնը զբաղեցրած անձը, ծառայողական լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, իր պաշտոնավարման ժամանակահատվածում բժշկական կենտրոնի աշխատակիցների և մի շարք այլ անձանց օժանդակությամբ կատարել է իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակություն, ինչպես նաև շահադիտական նպատակով…

Տեսնել ավելին

IMEI համարների գրանցման համակարգ․ ի՞նչ է փոխվելու և ինչո՞ւ է դա կարևոր

Հայաստանում նախատեսվում է ներդնել IMEI համարների գրանցման համակարգ, որի նպատակը բջջային հեռախոսների օրինական շրջանառության ապահովումն է։ Այս մասի տեղեկացնում են Կառավարությունից: Կարգավորումը միտված է՝ «Միաժամանակ կարևոր է ընդգծել, որ նախաձեռնությունը կապ չունի քաղաքացիների անձնական տվյալների հավաքագրման կամ վերահսկողության հետ։ Ստեղծվող շտեմարանում պահպանվելու է միայն սարքի 15-նիշանոց IMEI համարը՝ առանց որևէ անձնական տվյալների։ Նախաձեռնության վերաբերյալ հանրային…

Տեսնել ավելին