Արծրուն Հովհաննիսյանը Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի նոր պետն է

Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով Արծրուն Հովհաննիսյանը նշանակվել է պաշտպանության նախարարության Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ։

Հրամանագրում նշվում է.

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի՝ Արծրուն Հովհաննիսյանին նշանակել պաշտպանության նախարարության Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ»։