Երգչուհի Սոնա Ռուբինյանը սոցիալական ցանցի իր էջում հայտնել է, որ սպասում է երկրորդ երեխային։
«Հայ տունը սիրով է կառուցվում, իսկ նոր կյանքը մեր ամենամեծ օրհնությունն է։ Շատ երկար էի սպասում այս պահին, և այսօր վերջապես կիսվում եմ ձեզ հետ մեր ամենաերջանիկ լուրով։ Շուտով մեր տանը ևս մեկ փոքրիկ սիրտ է բաբախելու։ Իսկ տեսահոլովակը՝ շուտով»,– գրել է նա։
Հրապարակումը կարճ ժամանակում բազմաթիվ շնորհավորանքների ու բարեմաղթանքների է արժանացել հետևորդների կողմից։
