ԿԳՄՍ երկու փոխնախարարներ ազատվել են պաշտոններից
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումներով Հասմիկ Ավագյանն ու Դանիել Դանիելյանն ազատվել են ԿԳՄՍ փոխնախարարի պաշտոններից: Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ Տիգրան Վիրաբյանը նշանակվել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հասմիկ Ավագյանին ազատել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալի պաշտոնից»,- ասվում է որոշման մեջ: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի…
