ՌԴ-ում ոչնչացվել է Հայաստանից բերված 39 հազար վարդի խմբաքանակը՝ կեղծ փաստաթղթերով ներմուծման փորձի պատճառով
Ռուսաստանի գյուղատնտեսական վերահսկողության ծառայությունը՝ Ռոսսելխոզնադզորը, Բելառուսի տարածքով Ռուսաստան ներմուծելու փորձի ժամանակ հայտնաբերել է Հայաստանից ուղարկված 39,2 հազար թարմ կտրված վարդերի խմբաքանակ։ Գերատեսչության տվյալներով՝ Սմոլենսկի մաքսատանը կանգնեցվել է բեռնատար, որը տեղափոխում էր Ռուսաստան ներմուծման համար սահմանափակված ծաղիկներ։ Մեքենան Բելառուսի քաղաքացու կառավարմամբ Մինսկի մարզից շարժվում էր դեպի Մոսկվա։ Սակայն ուղեկցող փաստաթղթերում բեռը ներկայացված է եղել որպես ոչ…
