«Վեոլիա Ջուր»-ն ու Ջրային կոմիտեն արձագանքել են ջրամատակարարման նոր ժամանակացույցի վերաբերյալ տարածվող տեղեկություններին

Վերջին օրերին մամուլում և սոցիալական ցանցերում տարածվում են որոշ պնդումներ, թե Երևանի խմելու ջրի մատակարարման ժամանակացույցը խախտվել է, և «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից ապրիլի 3-ին հրապարակված ժամանակացույցը փոխվել ու վատթարացել է։ ՀՀ ՏԿԵՆ Ջրային կոմիտեն և «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն պաշտոնապես հայտարարում են, որ այդ պնդումները չեն համապատասխանում իրականությանը։ Հիշեցնենք, որ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից 2025…

Տեսնել ավելին

Զինծառայողները բնակարանի գնման պետական աջակցություն կստանան, իսկ վթարային շենքերի համար կգործի նոր կարգ

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի` բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող զինծառայողներին, նրանց հավասարեցված անձանց և նրանց ընտանիքների անդամներին բնակարան ձեռք բերելու նպատակով անհատույց պետական ֆինանսական աջակցություն՝ բնակարանի գնման վկայագիր տրամադրելու համար ՀՀ 2026 թ. պետբյուջեով նախատեսված ֆինանսական միջոցների վերականգմամբ պայմանավորված: Գործադիրը հաստատել է տեխնիկական վիճակից ելնելով՝ բնակելի, հասարակական և արտադրական նշանակության շենքերը,…

Տեսնել ավելին

Երկրաշարժ Իջևան քաղաքից 14 կմ հյուսիս

Հուլիսի 2-ին` տեղական ժամանակով ժամը 19:05-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 15։05-ին), ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41․00⁰ և արևելյան երկայնության 45․16⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Իջևան քաղաքից 14 կմ հյուսիս, օջախի 10 կմ խորությամբ 2․4 մագնիտուդով երկրաշարժ։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել…

Տեսնել ավելին

Արուսյակ Մանավազյանը ընտրվել է ՔՊ խմբակցության ղեկավարի թեկնածու

Արուսյակ Մանավազյանը կուսակցության վարչության նիստում ընտրվել է խորհրդարանական խմբակցության ղեկավարի թեկնածու, հայտնել է Նիկոլ Փաշինյանը։ Հիշեցնենք, որ առաջադրվել են երկու թեկնածու՝ ՔՊ-ական պատգամավորներ Արուսյակ Մանավազյանը և Արթուր Հովհաննիսյանը։

Տեսնել ավելին

Պետությունը կհամաֆինանսավորի մասնավոր մանկապարտեզները․ ովքեր կարող են օգտվել նոր ծրագրից և երբ այն կգործարկվի

ՀՀ կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրով սահմանված արդյունքների ապահովմամբ պայմանավորված՝ գործադիրն ընդունել է որոշում: Ծրագրով սահմանված է, որ մինչև 2023 թվականը 3-5 տարեկանների առնվազն 95%-ն ընդգրկված կլինի նախադպրոցական ծառայություններում, դպրոց ընդունվող բոլոր երեխաները առնվազն մեկ տարի ընդգրկված կլինեն նախադպրոցական ծրագրերում: Կառավարության որդեգրած քաղաքականության և իրականացվող ծրագրերի, այդ թվում՝ 500 մանկապարտեզների և նախակրթարանների կառուցման,…

Տեսնել ավելին

Հուլիսի 6-ից վարորդական իրավունքի վերականգնման նոր կարգը կգործի Հայաստանում

Հուլիսի 6-ից ուժի մեջ է մտնելու վարորդական իրավունքից զրկված անձանց իրավունքների վերականգնման նոր մոդելը նախատեսող օրենսդրական նախաձեռնությունը։ Հուլիսի 2-ին կառավարության նիստի ընթացքում ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը նշել է, որ նշված օրենսդրական փոփոխության ներդրման փուլը սահուն կազմակերպելու նպատակով գործադիրը հավանություն է տվել կառավարության համապատասխան որոշման նախագծին։ Նախարարի պարզաբանմամբ՝ այն անձինք, որոնց վարորդական իրավունքից զրկման ժամկետը…

Տեսնել ավելին

Անդրանիկ Թևանյանը դատի է տվել Վահագն Ալեքսանյանին

«Մայր Հայաստան» կուսակցության անդամ Դերենիկ Մալխասյանը հայտնել է, որ Անդրանիկ Թևանյանը դատական հայց է ներկայացրել Վահագն Ալեքսանյանի դեմ՝ պահանջելով հերքում, ներողություն և 9 մլն դրամ փոխհատուցում։

Տեսնել ավելին

ԵՄ-ն Հայաստանին տրամադրել է 52 մլն եվրոյի բյուջետային աջակցություն․ Փաշինյան

«Մեր գործընկերության հիմքում ունենալով Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը և Հայաստան-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգ փաստաթուղթը՝ մենք կիսում ենք միևնույն հիմնարար արժեքներն ու սկզբունքները՝ ժողովրդավարությունը, իրավունքի գերակայությունը, մարդու իրավունքների պաշտպանությունը»,-Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ համատեղ ասուլիսին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նաև հայտնելով, որ երկկողմ քաղաքական օրակարգի համար ձեռք բերվել կարևոր պայմանավորվածություններ «Հունիսի 7-ին…

Տեսնել ավելին

Ալեն Սիմոնյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից

8-րդ գումարման Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հրաժարվում է խորհրդարանական ընտրություններում ստացած պատգամավորական մանդատից։ «Ես ենթարկվում եմ վարչության որոշմանը և չեմ շարունակի պաշտոնավարել որպես Ազգային ժողովի նախագահ։ Նեղվածություն չունեմ։ Վարչապետի, ինչպես նաև վարչության հետ քննարկել եմ այդ հարցը։ Չեմ վերցնի մանդատը և չեմ գա Ազգային ժողով՝ որպես պատգամավոր աշխատանքը շարունակելու։ Նախևառաջ ուզում եմ մի փոքր…

Տեսնել ավելին

Կադրային նոր նշանակումներ ՊՆ-ում. գեներալները նոր պաշտոններ ունեն

Նոր նշանակումներ են կատարվել ՊՆ-ում։ Այս մասին սոցցանցի իր էջում տեղեկացրել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Ըստ այդմ, Պաշտպանության նախարարի հրամաններով՝ գեներալ-մայոր Ալբերտ Բաղդադյանը նշանակվել է պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալ-մայոր Արմեն Գյոզալյանը նշանակվել է ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետի տեղակալ։ 

Տեսնել ավելին