Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին և 15-ին

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ հուլիսի 13-ին ժամը 18:00-ից մինչև հուլիսի 14-ը 17:00-ն կդադարեցվի Արտաշեսյան Պող. 51/17 շենքի ջրամատակարարումը: Հուլիսի 14-ին ժամը 10:00-ից մինչև հուլիսի 15-ը 10:00-ն կդադարեցվի Մայիսի 9-ի, Վ.Շենգավիթ 2 փ., Կատովսկու, Մուսաելյանի, Դոդոխյանի, Ղարիբջանյանի, Պատկանյանի, Եղբայրության, Արագածի փողոցների, Մանանդյան 20-41ՀԿՑ շենքերի, Մանթաշյան 10-55…

Տեսնել ավելին

2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ Լևոն Ազիզյան

Իրանի Դելհորան քաղաքում հուլիսի 12-ին գրանցվել է +51.5°C, որը ներկայումս հանդիսանում է 2026 թվականին աշխարհում գրանցված ամենաբարձր օդի ջերմաստիճանը։ Այս մասին հայտնել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։

Տեսնել ավելին

Աննա Հակոբյանը գործուղվում է Եթովպիա, ծախսերը կհոգա վարչապետի աշխատակազմը

Աննա Հակոբյանը հուլիսի 19-21-ը կգործուղվի Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետություն։ Որոշումը ստորագրել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Հակոբյանը կգործուղվի Ադիս Աբեբա՝ «Խաղաղություն և կայուն զարգացում. փիլիսոփայական ուսումնասիրություն» խորագրով միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով։ ՀՀ վարչապետի աշխատակազմին հանձնարարվել է սահմանված կարգով ապահովել գործուղման հետ կապված փաստացի ծախսերի հատուցումը։ Նշվում է, որ հուլիսի 19-ի օրապահիկը հաշվարկվելու է տարանցիկ վայրի՝ Դուբայի…

Տեսնել ավելին

1 տարեկան երեխան հիվանդանոց է տեղափոխվել սրտի կանգով և բազմակի վնասվածքներով

Հուլիս 13-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել մեկ տարեկան երեխա՝ բազմակի վնասվածքներով և սրտի կանգով: Այդ մասին հայտնում են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից: «Բժշկական կենտրոնի վերակենդանացման թիմի և համապատասխան մասնագետների կողմից անմիջապես իրականացվել են անհրաժեշտ բոլոր համալիր վերակենդանացման միջոցառումները։ Ցավոք, վնասվածքների ծանրության պատճառով երեխայի սրտի գործունեությունը վերականգնել չի հաջողվել, և արձանագրվել է կենսաբանական…

Տեսնել ավելին

Մալաթիա-Սեբաստիան նոր ղեկավար ունի

Սիրելի’ երևանցիներ, այսօրվանից դադարեցնում եմ իմ պաշտոնավարումը որպես ԵԱՍՄ համայնքային հիմնարկի տնօրեն և Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ նշանակվել եմ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար։ Այս մասին հայտնում է ԵԱՍՄ համայնքային հիմնարկի տնօրեն Սաշա Կատվալյանը։ Հիշեցնենք՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանը հայտարարել է, որ դադարեցնում է վարչական շրջանի ղեկավարի իր գործունեությունը։

Տեսնել ավելին

Փաշինյանի հետ վիճող կնոջը ազատեցին աշխատանքից

Արաբկիրում Փաշինյանի հետ վիճած կնոջը ազատել են աշխատանքից: Այս մասին գրել է դուստրը՝ փաստաբան Տաթևիկ Սողոյանը: «Բոլորդ հարցնում էիք՝ ի՞նչ եղավ մայրիկիս աշխատանքի հարցը Փաշինյանի հետ «ջերմ» հանդիպումից հետո, ասեմ. Երևանի պոլիկլինիկայում 21 տարվա անբասիր աշխատանքից հետո որոշվեց մայրիկիս աշխատանքից ազատել ՀԱՍՏԻՔԻ ԿՐՃԱՏՄԱՆ հիմքով։ Այսինքն՝ այսուհետ պոլիկլինիկան կունենա կանանց կոնսուլտացիայի բաժին, բայց չի ունենա բաժնի…

Տեսնել ավելին