Սահմանադրության օրը՝ դրամական պարգև ԱԺ պատգամավորներին և աշխատակիցներին. Ալեն Սիմոնյանի կարգադրությունը

Ալեն Սիմոնյանը հուլիսի 2-ին կարգադրություն է ստորագրել, որում ասվում է․

Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ եւ 22-րդ կետերով`  կարգադրում եմ.

1. Սահմանադրության օրվա առթիվ Ազգային ժողովի  պատգամավորներին, Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողներին եւ  աշխատողներին խրախուսել միանվագ դրամական պարգեւատրմամբ՝ համաձայն հավելվածների:

2. Ազգային ժողովի աշխատակազմի  ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել համապատասխան վճարումների կատարումը: