Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հուլիսի 2-ին ստորագրել է սնանկության ոլորտի օրենսդրական լայնածավալ փաթեթը։ Այն ներառում է նոր Սնանկության օրենսգիրքը, ինչպես նաև փոփոխություններ և լրացումներ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական, վարչական, քրեական դատավարության, քրեական և հարկային օրենսգրքերում, ինչպես նաև մի շարք այլ օրենքներում, այդ թվում՝ «Պետական տուրքի մասին», «Կատարողական վարույթի մասին», «Բանկային գաղտնիքի մասին», «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին», «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» և սնանկությանն առնչվող այլ օրենքներում։
Օրենսդրական փաթեթի նպատակն է արդիականացնել սնանկության վարույթները, բարձրացնել դրանց արդյունավետությունը և համապատասխանեցնել իրավակարգավորումները փոխկապակցված ոլորտներում։
