«Հուլիսի 9-ից Հայաստան կներթափանցեն օդային տաք հոսանքներ»․ Գագիկ Սուրենյան
Հանրապետության գլխավոր հիդրոօդերևութաբան Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ «Հուլիսի 9-ից Հայաստան կներթափանցեն տաք օդային հոսանքներ» գրառմամբ։ «Մինչև հուլիսի 8-ը ներառյալ հատկապես գիշերային, հետկեսօրային ժամերին հանրապետության շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին գոտիներում հնարավոր է կարկուտ։ Օդի ջերմաստիճանն արդեն զգալի նվազել է․ այսօր ցերեկային ժամերին նույնիսկ Հայաստանի ամենատաք գոտիներում…
