ՀՀ-ԱՄՆ TRIPP շրջանակային համաձայնագիրը ստորագրվել է։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։
«Վայրկյաններ առաջ ձեր աչքի առջև ստորագրեցի TRIPP-ի վերաբերյալ Հայաստան-ԱՄՆ շրջանակային համաձայնագիրը։ Ինչպես հիշում եք, օրեր առաջ այն նախաստորագրվել էր իմ և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի կողմից։Այժմ պետքարտուղար Ռուբիոն իր ստորագրությունն է դրել համաձայնագրի տակ, և փաստաթուղթը փոխանցվել է Հայաստան։ Ես էլ հայկական կողմի ստորագրությունը դրեցի՝ ավարտելով հեռավար ստորագրման գործընթացը։ Այսպիսով, համաձայնագիրը պատրաստ է վավերացման»,– նշել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
Հիշեցնենք, որ փաստաթուղթը նախաստորագրվել էր մայիսի 26-ին՝ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի Երևան այցի ընթացքում։ Այդ ժամանակ ՀՀ ԱԳՆ-ն հրապարակել էր TRIPP-ի վերաբերյալ ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագրի տեքստը։
