Դպրոցականների ճանապարհածախսի փոխհատուցում՝ օրական 2000 դրամ․ Կառավարության նոր նախագիծը

Կառավարության քննարկմանը ներկայացված նախագծով նախատեսվում է այլ բնակավայրից նորակառույց ուսումնական հաստատություն հաճախող սովորողների համար սահմանել ճանապարհածախսի փոխհատուցում՝ օրական 2000 դրամի չափով։ Այս մասին հայտնում է Obyektive.am-ը՝ հղում կատարելով Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակին՝ e-draft.am-ին։ Նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է «300-500 դպրոցների և մանկապարտեզների կառուցման, վերակառուցման և հիմնանորոգման» ծրագրի շրջանակում ստեղծվող նոր ուսումնական հաստատությունների գործունեության ապահովմամբ։…

Տեսնել ավելին

Կառավարությունը հաստատել է 2026-2027 ուսումնական տարվա ընդունելության տեղերը

Կառավարությունը հաստատել է բարձրագույն և հետբուհական կրթության 2026/2027 ուսումնական տարվա պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ընդունելության տեղերը։ Մագիստրատուրայի ընդունելության համար հատկացվել է 1280 տեղ, որոնցից 1058-ը՝ պետական բուհերին։ Նախատեսված է նաև պահուստային 3 տեղ, որոնք կբաշխվեն մրցույթի ընթացքում հավասար ՄՈԳ կամ ԲՏՃՄ ուղղություններով առավել բարձր արդյունք ցուցաբերած դիմորդների…

Տեսնել ավելին