Հակակոռուպցիոն կոմիտեն դիմել է դատախազություն․ քննարկվում է թեկնածուի անձեռնմխելիության հարցը
Օբյեկտիվ.am-ին Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնում են, որ կոմիտեն դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ պատգամավորի թեկնածու գրանցված Դ. Ղ.-ին անձեռնմխելիությունից զրկելու նպատակով Կենտրոնական ընտրական հանձնաժողով համապատասխան միջնորդություն ներկայացնելու համար։ Կոմիտեից տեղեկացնում են, որ իրականացված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության Երևանի Արաբկիր վարչական շրջանի գրասենյակում ընտրակաշառքի հնարավոր դեպքերի վերաբերյալ։ Ըստ հաղորդագրության՝ կուսակցության գրասենյակում պատասխանատու…
