Վարդան Ղուկասյանի նկատմամբ նոր քրեական վարույթ է նախաձեռնվել. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեն հաղորդում է, որ 2026 թվականի հունիսի 5-ին ստացված առերևույթ հանցանքի մասին հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 43-419-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանությունը յուրացնելու նախապատրաստությունը)։Ըստ ՔԿ-ի՝ Շիրակի մարզի Գյումրի համայնքի ղեկավար Վ.Ղ.-ն այլ անձանց հետ խմբի կազմում, 2025 թվականի ընթացքում, տարբեր անձանց հետ հանդիպումների և համակիրների հավաքագրման միջոցով, ենթադրաբար իրականացրել է գործողություններ՝ ուղղված ՀՀ Սահմանադրությամբ չնախատեսված եղանակներով իշխանության յուրացման նախապատրաստմանը։Հաղորդման համաձայն՝ ենթադրյալ հանցավոր մտադրությունը չի հասցվել ավարտին՝ իրենց կամքից անկախ հանգամանքներում։Քրեական վարույթի շրջանակում իրավապահները ձեռնարկում են միջոցներ՝ դեպքին առնչվող բոլոր անձանց ինքնությունները, ինչպես նաև հնարավոր հանցագործության մեխանիզմները պարզելու և նրանց գործողություններին իրավական գնահատական տալու ուղղությամբ։Քննչական կոմիտեն նշում է, որ քննությունը շարունակվում է։