Ստորագրվել է ՀՀ-ԱՄՆ TRIPP շրջանակային համաձայնագիրը

ՀՀ-ԱՄՆ TRIPP շրջանակային համաձայնագիրը ստորագրվել է։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։ «Վայրկյաններ առաջ ձեր աչքի առջև ստորագրեցի TRIPP-ի վերաբերյալ Հայաստան-ԱՄՆ շրջանակային համաձայնագիրը։ Ինչպես հիշում եք, օրեր առաջ այն նախաստորագրվել էր իմ և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի կողմից։Այժմ պետքարտուղար Ռուբիոն իր ստորագրությունն է դրել համաձայնագրի տակ, և փաստաթուղթը փոխանցվել է Հայաստան։ Ես էլ…

Տեսնել ավելին

Ինչպե՞ս կարող են օրինականացվել օրենքով սահմանված ժամկետից հետո կառուցված ինքնակամ կառույցները․ նոր նախագիծ

Իրավական ակտերի հրապարակման միասնական հարթակում տեղադրված նախագիծն ուսումնասիրելով՝ պարզեցինք, որ հանրային քննարկման է ներկայացվել օրենսդրական նախաձեռնություն, որով նախատեսվում է ինքնակամ կառույցների օրինականացման նոր մեխանիզմ ներդնել։ Նախագիծը մշակվել է Կադաստրի կոմիտեի կողմից։ Գործող օրենսդրությամբ մինչև 2021 թվականի համապատասխան փոփոխությունների ուժի մեջ մտնելը կառուցված և հաշվառված ինքնակամ կառույցների օրինականացման հնարավորություն կա, սակայն դրանից հետո կառուցված կառույցների համար…

Տեսնել ավելին

Համապետական ընտրություններին մասնակցելու իրավունք ունեն միայն ՀՀ քաղաքացիները․ ՆԳՆ

ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ համապետական ընտրություններին մասնակցելու ընտրական իրավունք ունեն բացառապես Հայաստանի Հանրապետության քաղաքացիները։ Ըստ հաղորդագրության՝ սոցիալական մեդիայում տարածվել էր մոլորեցնող տեղեկատվություն, ըստ որի՝ տեղահանված անձինք առանց ՀՀ քաղաքացիություն ստանալու կարող էին ընդգրկվել ընտրողների ցուցակներում։ ՆԳՆ-ն նշում է, որ նման տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը դատական կարգով բողոքարկել էր Երևան…

Տեսնել ավելին

Նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է օրենքների լայն փաթեթ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հունիսի 2-ին ստորագրել է մի շարք օրենքների փաթեթներ, որոնք վերաբերում են տարբեր ոլորտների կարգավորումներին։ Փոփոխություններ են կատարվել «Արտաքին հետախուզական գործունեության և արտաքին հետախուզության ծառայության մասին» օրենքում, ինչպես նաև «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքում։ Օրենսդրական փոփոխություններ են նախատեսվել նաև պետական ծառայության համակարգում։ Մասնավորապես՝ փոփոխություններ և լրացումներ են կատարվել «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման…

Տեսնել ավելին

Փաշինյանն ու Էրդողանը քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգը

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Հայաստանի վարչապետը Թուրքիայի նախագահին շնորհավորել է Կուրբան Բայրամի առիթով։ Նախագահ Էրդողանը վարչապետ Փաշինյանին շնորհավորել է ծննդյան 51-րդ տարեդարձի առիթով։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև երկկողմ օրակարգի հարցերի վերաբերյալ և գոհունակություն հայտնել շփումների ակտիվացման առիթով։ Մասնավորապես, ընդգծվել է Թուրքիայի փոխնախագահ Ջևդեդ Յըլմազի այցը…

Տեսնել ավելին

Սամվել Կարապետյանի անձնագիրը վերադարձվել է․ ընտրական արգելքը վերացվել է

Դատարանը բավարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի պաշտպանների միջնորդությունը և վերադարձրել նրա ՀՀ անձնագիրը, որպեսզի նա կարողանա մասնակցել հունիսի 7-ին կայանալիք Ազգային ժողովի հերթական ընտրություններին։ Հիշեցնենք, որ Սամվել Կարապետյանի նկատմամբ հարուցվել է քրեական վարույթ, և նրա նկատմամբ կիրառվել էին դատավարական սահմանափակումներ, այդ թվում՝ անձնագրի հանձնումը իրավապահ մարմիններին։ Չնայած ընթացող քրեական գործին՝ դատարանը թույլ…

Տեսնել ավելին

Գարեգին Երկրորդ․ Իշխանությունների նշանակած Կաթողիկոսը կհամարվի ինքնակոչ

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը հայտարարել է, որ եթե իշխանությունները փորձեն իրենք նշանակել Կաթողիկոս, ապա այդ անձը կհամարվի ինքնակոչ և չի վայելի ժողովրդի վստահությունն ու ընդունումը։ Հունիսի 2-ին լրագրողների հետ հանդիպման ընթացքում Գարեգին Երկրորդը նշել է, որ եկեղեցու առաջնորդի ընտրությունը չի կարող իրականացվել պետական իշխանությունների կողմից, իսկ կարգալույծ արված անձին եկեղեցական առաջնորդ հռչակելու ցանկացած փորձ…

Տեսնել ավելին

Փաշինյանը բացահայտել է Պուտինի հետ վերջին զրույցի մանրամասները

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացահայտել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած վերջին հեռախոսազրույցի որոշ մանրամասներ՝ նշելով, որ այն անցել է դրական մթնոլորտում։ «Իզվեստիա»-ի հետ զրույցում Փաշինյանը հայտնել է, որ Պուտինը զանգահարել է իրեն ծննդյան օրվա առթիվ շնորհավորելու նպատակով, ինչի համար ինքը շնորհակալություն է հայտնել ՌԴ նախագահին։ «Երեկ ես Ռուսաստանի նախագահի հետ խոսեցի, շնորհակալություն հայտնեցի,…

Տեսնել ավելին

Հայաստան-Իտալիա հարաբերությունները կշարունակեն ամրապնդվել. Փաշինյանի ուղերձը Մելոնիին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իտալիայի Հանրապետության նախարարների խորհրդի նախագահ Ջորջա Մելոնիին ազգային տոնի՝ Հանրապետության օրվա առիթով: Ուղերձում ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Իտալիայի բարեկամ ժողովրդին Իտալիայի ազգային տոնի՝ Հանրապետության օրվա առիթով։ Հայաստանը մեծապես կարևորում է Իտալիայի հետ հարաբերությունների շարունակական զարգացումն ու խորացումը՝ հիմնված ընդհանուր արժեքների և մեր ժողովուրդներին միավորող դարավոր…

Տեսնել ավելին