Գարեգին Երկրորդ․ Իշխանությունների նշանակած Կաթողիկոսը կհամարվի ինքնակոչ

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը հայտարարել է, որ եթե իշխանությունները փորձեն իրենք նշանակել Կաթողիկոս, ապա այդ անձը կհամարվի ինքնակոչ և չի վայելի ժողովրդի վստահությունն ու ընդունումը։

Հունիսի 2-ին լրագրողների հետ հանդիպման ընթացքում Գարեգին Երկրորդը նշել է, որ եկեղեցու առաջնորդի ընտրությունը չի կարող իրականացվել պետական իշխանությունների կողմից, իսկ կարգալույծ արված անձին եկեղեցական առաջնորդ հռչակելու ցանկացած փորձ որևէ իրավական կամ եկեղեցական հետևանք չի կարող ունենալ։

Կաթողիկոսը նաև դատապարտել է իշխանությունների նման մոտեցումները՝ դրանք որակելով հակասահմանադրական և եկեղեցական կանոնադրությանը հակասող։

Այս հայտարարությունները հնչում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Գարեգին Երկրորդի միջև վերջին շրջանում սրված հարաբերությունների ֆոնին։ Վարչապետը բազմիցս քննադատել է Հայ Առաքելական եկեղեցու ղեկավարությանը, մինչդեռ Մայր Աթոռը հայտարարել է, որ պետությունը չպետք է միջամտի եկեղեցու ներքին գործերին։