Սիրված դերասան և հեռուստասերիալներից հայտնի Դավիթ Մարդյան սոցիալական ցանցերում հանդես է եկել հուզիչ և հրատապ օգնության կոչով՝ դիմելով հանրությանը։
Դերասանը հայտնել է, որ իր մորաքույրը գտնվում է ծանր առողջական վիճակում, և այս պահին նրան շտապ անհրաժեշտ է առաջին բացասական արյուն։ Նրա խոսքով՝ յուրաքանչյուր րոպե կարող է կարևոր լինել, և դոնոր գտնելը դարձել է առաջնային անհրաժեշտություն։
Իր հրապարակման մեջ Դավիթ Մարդյանը գրել է.
«Սիրելի՛ բարեկամներ, հարազատներ, գործընկերներ, հետևորդներ, հայ ժողովուրդ, մորաքույրս ունի առողջական լրջագույն խնդիրներ: Այս պահին նրան շտապ անհրաժեշտ է առաջին բացասական արյուն: Եթե ձեզնից որևէ մեկի արյան խումբը համընկնում է, խնդրում եմ արձագանքեք, օգնեք (թեկուզ գումարի դիմաց): Շատ եմ խնդրում, տարածե՛ք գրառումը, որ կարողանանք դոնոր գտնել»։
Դերասանի հրապարակումը կարճ ժամանակում լայն տարածում է ստացել սոցիալական ցանցերում։ Օգտատերերը ակտիվորեն կիսվում են նրա գրառմամբ՝ փորձելով աջակցել և հնարավոր դոնոր գտնել հնարավորինս արագ։
Այս պահին հանրությունը սպասում է նոր տեղեկատվության՝ հույս ունենալով, որ անհրաժեշտ արյունը կգտնվի ժամանակին և դերասանի ընտանիքի անդամի վիճակը կկայունանա։
