Հունիսի 2-ին Մասիսում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ իրավապահ մարմինները ստացել են երկու հաղորդում, որոնց հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ինչպես հայտնում են ՀՀ Քննչական կոմիտեից, վարույթը հարուցվել է մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործություն գործադրելու, խուլիգանության և քարոզչություն կատարելուն խոչընդոտելու հատկանիշներով։
Նախաքննությունը շարունակվում է, իրականացվում են անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու նպատակով։
