ՔԿ-ն հայտնում է, որ զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 1-ին մասով (զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը)։
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, նախաքննությունը շարունակվում է։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, հունիսի 2-ին զորամասում հայտնաբերվել է զինծառայող Արամայիս Մերուժանի Գևորգյանի դին։
