Փաշինյանը շնորհավորել է Թրամփին՝ խոսելով «պատմական գործարքների» մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը X-ի իր միկրոբլոգում ծննդյան շնորհավորանք է հղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ ընդգծելով նրա առաջնորդական հատկանիշներն ու ԱՄՆ-ի զարգացման գործում ունեցած դերը։
«Ծննդյան շնորհավորանքներ մեծ առաջնորդին և սիրելի ընկերոջը՝ Դոնալդ Թրամփին։ Ձեր ուժեղ առաջնորդությունը և համարձակ տեսլականը շարունակում են Ամերիկան կրկին մեծ դարձնել»,- գրել է Փաշինյանը։


Վարչապետը նաև բարձր է գնահատել օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած խաղաղության պատմական գագաթնաժողովում Թրամփի ունեցած դերը։
«Անհամբեր սպասում ենք Ձեր վարչակազմի հետ ավելի պատմական գործարքներ կնքելուն»,- նշել է Փաշինյանը: