Տնային կալանքի տակ գտնվող 869 ընտրողից 205-ն արդեն քվեարկել է․ ԱՆ

Հայաստանի Հանրապետությունում տնային կալանքի տակ գտնվող 922 անձից 869-ն ունեն ընտրելու իրավունք։ Այս մասին Օբյեկտիվ.am-ը տեղեկացավ ՀՀ արդարադատության նախարարությունից։

Գերատեսչության տվյալներով՝ ժամը 12:30-ի դրությամբ ընտրությանը մասնակցելու ցանկություն է հայտնել 434 անձ, որոնցից արդեն քվեարկել է 205-ը։

Քվեարկության իրավունքի իրացման նպատակով ՀՀ արդարադատության նախարարության Պրոբացիայի ծառայությունը կազմակերպել և իրականացրել է տնային կալանքի տակ գտնվող անձանց ուղեկցումը համապատասխան ընտրատեղամասեր՝ օրենքով սահմանված կարգով։

Նախարարությունից նշում են, որ Պրոբացիայի ծառայությունը շարունակում է ապահովել ընտրելու իրավունք ունեցող՝ տնային կալանքի տակ գտնվող անձանց ընտրական իրավունքի անարգել իրականացումը՝ պահպանելով օրինականության, հավասարության և սահմանադրական իրավունքի պաշտպանության սկզբունքները։

Նշվում է նաև, որ ներկայացված տվյալները վերաբերում են ժամը 12:30-ի դրությանը և կարող են փոփոխվել քվեարկության ընթացքի ընթացքում։