ՀՀ քննչական կոմիտեի ստորաբաժանումներում 2026 թվականի ապրիլից մինչև հունիսի 7-ը՝ ժամը 15:00-ի դրությամբ, ընտրական հանցագործությունների վերաբերյալ նախաձեռնվել է 117 քրեական վարույթ։ Այս մասին Օբյեկտիվ․am տեղեկանում է ՔԿ-ից։
Վարույթների շրջանակում հանրային քրեական հետապնդում է հարուցվել 86 անձի նկատմամբ։
Ըստ Քննչական կոմիտեի տվյալների՝ վարույթները վերաբերում են տարբեր հոդվածներով նախատեսված ենթադրյալ ընտրական իրավախախտումներին, այդ թվում՝
- 210-րդ հոդվածով (ընտրական իրավունքների իրականացումը խոչընդոտելը)՝ 8 վարույթ
- 211-րդ հոդվածով (քարոզչությանը խոչընդոտելը կամ հարկադրելը)՝ 45 վարույթ
- 214-րդ հոդվածով (մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելը)՝ 6 վարույթ
- 215-րդ հոդվածով (քվեարկության գաղտնիությունը խախտելը)՝ 6 վարույթ
- 236-րդ հոդվածով (հավաքներին մասնակցելու կամ չմասնակցելու հարկադրելը)՝ 41 վարույթ
- 449-րդ հոդվածով (տեղեկատվություն թաքցնելը)՝ 9 վարույթ
- 218 և 219-րդ հոդվածներով (ընտրակաշառք ստանալը և տալը)՝ 1 վարույթ
- 221-րդ հոդվածով (բարեգործության արգելքի խախտում)՝ 1 վարույթ
Նշվում է նաև, որ 117 վարույթից 9-ը՝ 16 անձի վերաբերյալ, արդեն ուղարկվել է դատարան՝ մեղադրական եզրակացությամբ։
Քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ իրականացվել են մեծ ծավալի ապացուցողական գործողություններ․ հարցաքննվել է շուրջ 1200 անձ, կատարվել է մոտ 280 խուզարկություն։
ՔԿ-ից հայտնում են, որ նախաքննությունները շարունակվում են։
