Բոլոր ընտրատեղամասերում ծառայություն են իրականացնում ոստիկանության աշխատակիցները։ Ընդհանուր առմամբ ընտրատեղամասեր է գործուղվել ոստիկանության 5239 ծառայող, ինչպես նաև ձևավորվել են օպերատիվ և պարեկային խմբեր՝ հանրապետության ամբողջ տարածքում հասարակական կարգի պահպանման համար։
Օբյեկտիվ.am-ը տեղեկացավ ՆԳՆ-ից, որ ընտրական գործընթացի ընթացքում գործող 8767 թեժ գծին մինչ այս պահը ստացվել է 44 ահազանգ։
ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության քրեաբանական վերլուծության և իրավապահ համագործակցության վարչության պետ Վաչե Հովսեփյանի խոսքով՝ արձանագրվել է կրկնաքվեարկության 2 դեպք, որոնց վերաբերյալ կազմվել են համապատասխան հաղորդումներ և ուղարկվել Քննչական կոմիտե։ Եվս 53 դեպք գտնվում է ստուգման փուլում։
