Վարդան Ղուկասյանի խափանման միջոց կալանքը փոխարինվեց տնային կալանքով, համակցված՝ 15 մլն դրամ գրավով

Վարդան Ղուկասյանի կալանքը փոխարինվեց տնային կալանքով, համակցված գրավով` 15 մլն դրամով: Դատարանն արգելել է Վարդան Ղուկասյանին շփվել լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ, պատասխանել նրանց հարցերին: Նշենք, որ հանրային մեղադրողը միջնորդել էր ևս 3 ամսով երկարաձգել նրա խափանման միջոց կալանքը:

Տեսնել ավելին

Գագիկ Ծառուկյանի կալանքի դեմ վերաքննիչ բողոքը մուտքագրվել է դատարան. փաստաբան

Գագիկ Ծառուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքի դեմ պաշտպանության կողմի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքը մուտքագրվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան։ Այս մասին հայտնում է փաստաբան Էմին Խաչատրյանը: Բողոքում մանրամասն ներկայացվել են առաջին ատյանի դատարանի կողմից թույլ տրված նյութական և դատավարական իրավունքի խախտումները, հիմնավոր կասկածի, ձերբակալման և կալանքի իրավաչափության, ինչպես նաև այլընտրանքային խափանման միջոցների կիրառման…

Տեսնել ավելին

«Կհանդիպենք, Ալետս…»․ քրոջ մահից օրեր անց Նորայր Նիկոյանը հրապարակել է հուզիչ գրառում

Քրոջ մահից օրեր անց Նորայր Նիկոյանը հրապարակել է նրա մասնակցությամբ մանկության տարիների լուսանկարներ և կից գրել․ «Չեմ ուզում պատմել քո մասին, ոչ էլ իմ զգացածի մասին. էդ իմն ա ու իմ հետ եմ տանելու միշտ։ Շարունակելու եմ ապրել, աշխատել, ուրախացնել մարդկանց (որ դու էլ շարունակես ինձնով հպարտանալ), ուղղակի սրտիս մեջ մի մեծ դատարկ տեղ չի…

Տեսնել ավելին

Նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հուլիսի 15-ին ստորագրել է «Բուսասանիտարիայի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, «Քրեակատարողական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին, «Տոհմային անասնաբուծության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքները, «Պրոբացիայի…

Տեսնել ավելին

Ուշադրություն վարորդներին․ Տիգրան Պետրոսյան փողոցում ժամանակավոր կարգելվի կայանումը

Հարգելի քաղաքացիներ, Տիգրան Պետրոսյան փողոցում միջին նորոգման գործընթացը չխոչընդոտելու համար խնդրում ենք հուլիսի 17-ին՝ ժամը 21:00-ից նշված հատվածում ավտոմեքենաներ չկայանել: Obyektive.am-ը տեղեկանում է Երևանի քաղաքապետարանից։

Տեսնել ավելին

Երևանի մասնավոր մանկապարտեզում դայակը ծեծել է 6-ամյա տղային․ երեխան տեղափոխվել է հիվանդանոց

Հուլիսի 12-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։25-ի սահմաններում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «աջ և ձախ այտերի մակերեսային շրջանի վնասվածք» ախտորոշմամբ «Ուիգմոր Քլինիք» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի երեխա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է, իսկ տուժածը Երևանի բնակիչ 6-ամյա տղա է։ Ոստիկանության…

Տեսնել ավելին

Կառավարությունը 27,8 մլն դրամ կհատկացնի Հանրայինի նոր տաղավարի կառուցման համար

Կառավարությունն ընդունել է որոշում, որով կապահովվի Հայաստանի Հանրային հեռուստաընկերության նոր՝ 8-րդ տաղավարի կառուցումը։ Այն կիրականացվի «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև տեխնիկատնտեսական համագործակցության մասին» համաձայնագրի շրջանակում։ Ըստ այդմ՝ ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից 27,756,080 ՀՀ դրամ կհատկացվի Հանրային հեռարձակողի խորհրդին՝ չինական կողմի հարկային պարտավորությունների, պարտադիր վճարների և ծախսերի գծով գումարների փոխհատուցման նպատակով:

Տեսնել ավելին

Ուսուցիչ չհամարվող մանկավարժական աշխատողները կարող են լրավճար ստանալ․ նոր նախագիծ

Կառավարության որոշմամբ հստակեցվել է միևնույն հաստատությունում ուսուցիչ չհամարվող մանկավարժական, այդ թվում՝ վարչական աշխատողներին դասավանդվող դասաժամերի համար լրավճարի տրամադրման մեխանիզմների, ինչպես նաև լրավճարի տրամադրման ենթակա առարկաների ձևակերպումը։ Գործող իրավակարգավորման համաձայն՝ միևնույն հանրակրթական ուսումնական հաստատությունում ուսուցիչ չհամարվող մանկավարժական, այդ թվում՝ վարչական աշխատողներին, իրենց կողմից իրականացվող դասավանդման դասաժամերի համար լրավճար չի տրամադրվում։ Մասնավորապես, լրավճարից զրկվում են այնպիսի մանկավարժական…

Տեսնել ավելին

«Մուլտի Ուելնես»-ի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին, կարծում եմ՝ դեռևս շարունակելու է գործել որպես մարզման կենտրոն. Տիգրան Ավինյան

Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես»-ի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին, տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում հաստատել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ «Շենքը կառուցված է եղել համայնքային տարածքի վրա, կառուցված է խախտումներով, կողմերից մեկը՝ Երևանի քաղաքապետարանը խզել է պայմանագիրն ու շենքը ամբողջությամբ անցել է քաղաքապետարանին»,- ասել է նա։ Ավինյանը նշել է, որ առաջիկայում այս մասին հայտարարությամբ հանդես կգան։ «Այնտեղ մարզվողների իրավունքները…

Տեսնել ավելին

Կառավարության որոշմամբ՝ 5 մլրդ դրամ կհատկացվի պարգևավճարների համար

ՀՀ կառավարությունը որոշեց 5 մլրդ դրամ հատկացնել պետական կառավարման համակարգի մի շարք մարմինների աշխատակիցներին խրախուսելու համար՝ նրանց 2026թ. առաջին կիսամյակի աշխատանքի արդյունքների հիման վրա։  Գործադիր մարմնի հաստատած նախագծի համաձայն՝ խրախուսումը կտրամադրվի կատարողականի գնահատման փորձնական համակարգի շրջանակում, որը հաստատվել էր կառավարության 2025 թվականի նոյեմբերի 27-ի որոշմամբ։

Տեսնել ավելին