Սարիկ Մինասյանը հրաժարական է տվել Գյումրու ավագանու անդամի լիազորություններից

Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Սարիկ Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․ «Սիրելի ընկերներ, հարգելի գյումրեցիներ, հարկ եմ համարում տեղեկացնել, որ ներկայացրել եմ դիմում Գյումրու ավագանու անդամի լիազորություններս դադարեցնելու վերաբերյալ։ Իմ քաղաքական գործունեությունը շարունակելու եմ որպես Ազգային Ժողովի պատգամավոր, շարունակելով ավելի լայն լիազորություններով և մեծ նվիրումով մշտապես լինել Գյումրու և գյումրեցիների կողքին։ Քաղաքս ունի հոգատար…

Տեսնել ավելին

Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը

Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը, նրան կրկին Տիգրան են կոչել: Ընտանիքում ծանր կորուստներից հետո կրկին հնչել է մանկան ձայնը՝ լցնելով տունը նոր հույսով ու ջերմությամբ։

Տեսնել ավելին

ՔԿՀ-ում պատիժ կրող անձը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով գողության մեջ

Երևանի քրեական դատարանը վարույթ է ընդունել քրեական գործ, որով Ենոք Մուրադյանը մեղադրվում է հատուկ հարմարեցված առարկայի գործադրմամբ առանձնապես խոշոր չափերով գողություն և փաստաթղթերի հափշտակություն կատարելու համար։ Ըստ մեղադրանքի՝ Ե. Մ. հատուկ հարմարեցված առարկայի գործադրմամբ, գույքի պահպանության համար նախատեսված միջոցը շրջանցելու եղանակով կատարել է ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերով գողություն, ինչպես նաև փաստաթղթերի հափշտակություն։ Գործը Երևանի…

Տեսնել ավելին

Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ ԱԺ նախագահի ռեֆերենտն ազատվել է պաշտոնից

Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը  հուլիսի 20-ին կարգադրություն է ստորագրել, որում ասվում է․ Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով, Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի հունիսի 12-ի ԱԺԽՈ-006–Լ որոշման 1-ին հավելվածի 18-րդ կետի   1-ին ենթակետով եւ hիմք ընդունելով Է. Մուրադյանի  2026 թվականի  հուլիսի 16-ի դիմումը՝ կարգադրում եմ. 1. 2026 թվականի օգոստոսի 3-ից Էդգար…

Տեսնել ավելին

Մեկնարկել է բուհերի թափուր տեղերի լրացուցիչ մրցույթի հայտագրումը

Գնահատման և թեստավորման կենտրոնը հուլիսի 20-ից կազմակերպում է լրացուցիչ մրցույթի (բուհերում թափուր մնացած տեղերի) հայտագրման գործընթացը: Dimord.am կայքէջում դիմում-հայտ կարող են ներկայացնել ինչպես հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդները, այնպես էլ հիմնական մրցույթին չմասնակցած, սակայն միասնական քննություններից դրական միավորներ ունեցողները: Թափուր տեղերի մրցույթին մասնակցող դիմորդը կարող է հայտագրել մեկ կամ ավելի բուհի մինչև վեց մասնագիտություն, եթե…

Տեսնել ավելին

Ավագ դպրոցների 10-րդ դասարանի ընդունելության առցանց հայտագրման առաջին փուլը մեկնարկել է

ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ այսօրվանից մեկնարկել է ՀՀ պետական ավագ դպրոցներում 10-րդ դասարանի ընդունելության առցանց հայտագրման առաջին փուլը՝ նախատեսված առաջնահերթություն ունեցող սովորողների համար։ Այս փուլում կարող են հայտագրվել՝ Համակարգը արտոնություն ունեցողների համար բաց կլինի մինչև օգոստոսի 2-ը՝ ժամը 24։00-ն ներառյալ։ Նշված ժամկետի ավարտից հետո՝ օգոստոսի 4-ին՝ ժամը 09:00-ից, ավագ դպրոցի ընդունելության հայտագրումը կիրականացվի ընդհանուր հիմունքներով՝…

Տեսնել ավելին

Փոփոխություններ՝ Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների կարգում

Հանրային քննարկման է ներկայացվել ՀՀ կառավարության որոշման նախագիծ, որով նախատեսվում է փոփոխություններ կատարել 2023 թվականի հունիսի 1-ի N 874-Ն որոշման մեջ՝ այն համապատասխանեցնելով «Ոստիկանության գվարդիայի մասին» օրենքին։ 2024 թվականի հոկտեմբերի 24-ին ընդունված օրենքի համաձայն՝ 2025 թվականի նոյեմբերի 1-ից դադարել է ՀՀ ոստիկանության զորքերի գործունեությունը, և դրանց փոխարեն ստեղծվել է նոր կառույց՝ Ոստիկանության գվարդիան։ Այդ փոփոխությունից…

Տեսնել ավելին

Ռուսաստանը կասկածում է, որ Իրանից ներկրվող ծաղիկները հայկական են․ դիմել է Թեհրանին

ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայությունը (Ռոսսելխոզնադզոր) դիմել է Իրանի բույսերի պաշտպանության կազմակերպությանը՝ խնդրելով ժամանակավորապես դադարեցնել Ռուսաստան արտահանվող տեղական ծաղիկների սերտիֆիկացումը։Ռոսսելխոզնադզորը հայտնել է, որ 2026 թվականին Իրանից Ռուսաստան ծաղիկների մատակարարումների ծավալը զգալիորեն գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշները։ Գերատեսչության տվյալներով՝ բուսասանիտարական հավաստագրերում որպես ծագման երկիր նշված է Իրանը, սակայն արտադրանքի արտաքին տեսքն ու…

Տեսնել ավելին

Հայտնի է, թե երբ կհրապարակվեն բուհերի ընդունելության հիմնական փուլի արդյունքները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստը: Նիստին մասնակցել են նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, Բարձրագույն կրթության և գիտության նախագահ Սարգիս Հայոցյանը, Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Արմեն Փաշայանը, տեղակալ Կարո Նասիբյանը, բուհերի ռեկտորներ և պրոռեկտորներ։ Հանրապետական ընդունող հանձնաժողովն օրակարգի հաստատումից հետո քննարկել է ՀՀ…

Տեսնել ավելին

Երթևեկության կազմակերպման փոփոխություն Վարշավյան փողոցում

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. հուլիսի 20-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Վարշավյան փողոցում, մասնավորապես`  Վարշավյան 3 հասցեից մինչև Վարշավյան 2 հասցե տրանսպորտային միջոցների կանգառը ճանապարահահատվածի երկու կողմերում կարգելվի:

Տեսնել ավելին