ՔԿՀ-ում պատիժ կրող անձը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով գողության մեջ

Երևանի քրեական դատարանը վարույթ է ընդունել քրեական գործ, որով Ենոք Մուրադյանը մեղադրվում է հատուկ հարմարեցված առարկայի գործադրմամբ առանձնապես խոշոր չափերով գողություն և փաստաթղթերի հափշտակություն կատարելու համար։

Ըստ մեղադրանքի՝ Ե. Մ. հատուկ հարմարեցված առարկայի գործադրմամբ, գույքի պահպանության համար նախատեսված միջոցը շրջանցելու եղանակով կատարել է ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերով գողություն, ինչպես նաև փաստաթղթերի հափշտակություն։

Գործը Երևանի քրեական դատարան է մուտքագրվել 2026 թվականի հուլիսի 17-ին՝ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազությունից։

Մ.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով և 456-րդ հոդվածի 1-ին մասով։

Գործը մակագրվել է Երևանի քրեական դատարանի դատավոր Տաթևիկ Մուրադյանին։

Խափանման միջոց չի ընտրվել։ Միաժամանակ դատական գործի տվյալների համաձայն՝ մեղադրյալն այլ քրեական գործով պատիժ է կրում ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում։

Հիշեցնենք, որ մեղադրանքի առաջադրումը չի նշանակում մեղավորության հաստատում։ Անձը համարվում է անմեղ, քանի դեռ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով նրա մեղավորությունն ապացուցված չէ։