Նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հուլիսի 9-ին ստորագրել է մի շարք օրենքներ։ Մասնավորապես՝

  • Օդային փոխադրումներ իրականացնողների և օդանավ շահագործողների համար ուղևորների, թռիչքային և սպասարկող անձնակազմի, ուղեբեռի, բեռի և երրորդ անձանց նկատմամբ պատասխանատվության ապահովագրության նվազագույն պահանջների սահմանման մասին և Ներդրումների մասին օրենքները,
  • «Գնահատման գործունեության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին,
  • «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների փաթեթը,
  • «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին,
  • «Կրթության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, «
  • Լիցենզավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին, «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին,
  • «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին,
  • «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասի օրենքների փաթեթը: