Դերասան Գոռ Հակոբյանը սոցիալական ցանցերի իր էջերում նոր տեղեկություն է հայտնել որդու՝ Ֆելիքսի առողջական վիճակի մասին։
Հակոբյանը հրապարակել է որդու լուսանկարը և կարճ գրառում կատարել՝ նշելով. «6-րդը սկսեցինք»։

Ինչպես կարելի է հասկանալ հրապարակումից, Ֆելիքսը սկսել է բուժման վեցերորդ փուլը։ Փոքրիկի բուժումը շարունակվում է Գերմանիայում, որտեղ ընտանիքը գտնվում է արդեն մի քանի ամիս։
Գոռ Հակոբյանն ու նրա կինը՝ Հրանուշը, պարբերաբար կիսվում են որդու բուժման ընթացքի մասին տեղեկություններով՝ հետևորդներին ներկայացնելով նրա առողջական վիճակի վերաբերյալ նորություններ։ Ըստ ընտանիքի հրապարակումների՝ բուժման գործընթացը շարունակվում է դրական ընթացքով։
