Անձրևներին ու կարկուտին փոխարինելու է շոգը․ Գագիկ Սուրենյանը հայտնել է առաջիկա օրերի եղանակը
ՇՄՆ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը սոցիալական ցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ ներկայացնելով առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը։
Սուրենյանի խոսքով՝ հունիսի 14-ին Հայաստանը գտնվում է ակտիվ ցիկլոնի ազդեցության գոտում, ինչի հետևանքով հանրապետության տարբեր հատվածներում դիտվում են ինտենսիվ անձրևներ, կարկուտ, իսկ որոշ վայրերում արձանագրվել են նաև պտտահողմեր։ Նա նշել է, որ տեղումները կշարունակվեն նաև գիշերային ժամերին։
Օդերևութաբանի փոխանցմամբ՝ հունիսի 15-ի ցերեկվանից ցիկլոնի ազդեցությունը աստիճանաբար կթուլանա, իսկ հունիսի 15-19-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում կգերակշռի հիմնականում առանց տեղումների եղանակը։ Կարճատև անձրևներ հնարավոր են միայն առանձին հատվածներում՝ գիշերային և երեկոյան ժամերին։
Միաժամանակ, առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը Հայաստանի ամբողջ տարածքում կբարձրանա 4-6 աստիճանով։
Անձրևներին ու կարկուտին փոխարինելու է շոգը․ Գագիկ Սուրենյանը հայտնել է առաջիկա օրերի եղանակը
