ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի հայտարարությունը՝ սահմանային անցման վերաբերյալ

ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը հայտարարություն է տարածել, ըստ որի՝ այսօր տեղի է ունեցել միջադեպ, որը վերաբերում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ երկրից դուրս գալու փորձին։ Հայտարարության համաձայն՝ չնայած նախապես տեղեկացվել էր, որ Ռոբերտ Քոչարյանը երեք օրով մեկնում է անձնական հարցերով, նրա ելքը երկրից սահմանապահ ծառայության կողմից արգելվել է՝ առանց, ինչպես նշվում…

Տեսնել ավելին

ԿԸՀ-ն հաստատեց ընտրությունների արդյունքները և մանդատների բաշխումը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը ներկայացրեց որոշման եզրափակիչ մասը, որը դրվեց քվեարկության։ ԿԸՀ բոլոր անդամները կողմ քվեարկեցին։ Ըստ որոշման՝ 2026 թվականի հունիսի 7-ին կայացած ընտրությունների նախապատրաստման և քվեարկության ընթացքում չեն արձանագրվել այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրության արդյունքների վրա։ ԿԸՀ-ի մեկ այլ որոշմամբ հաստատվել է մանդատների բաշխումը հետևյալ կերպ․– «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն –…

Տեսնել ավելին

Վարչական դատարանը մերժեց ԲՀԿ-ի հայցերը

Վարչական դատարանը քիչ առաջ մերժել է ԲՀԿ-ի հայցերը։ Այս մասին գրել է Hraparak.am-ը։ Փաստաբան Արամ Օրբելյանը հայտնեց, որ դատավոր Արթուր Ավագյանը թեև մերժել է հայցը, բայց արձանագրել է խախտում և վերաքվեարկություն նշանակելու անհրաժեշտություն․ «Դատարանի որոշման մեջ մասնավորապես ասվում է՝ Ինչ վերաբերում է Օրենսգրքի 95-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կենտրոնական ընտրական հանձնաժողովին վերապահված՝ առանձին ընտրական տեղամասերում…

Տեսնել ավելին

Վաղը ԿԸՀ նիստում կհրապարակվեն ընտրությունների վերջնական արդյունքները

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը վաղը երեկոյան ժամը 18:00-ին նիստ կանցկացնի եւ կհրապարակի ընտրությունների վերջնական արդյունքները։ Նիստի ժամանակ քննարկվելու է նաեւ 3 տեղամասերում վերաքվեարկություն անցկացնելու հարցը, ինչպես նաև ընտրություններն անվավեր ճանաչելու «Ուժեղ Հայաստանի» և «Միասնության Թևերի» դիմումները:

Տեսնել ավելին

ԿԸՀ-ն ամփոփել է ԸԸՀ-ների իրականացրած վերահաշվարկի արդյունքները

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է ԸԸՀ-ների իրականացրած վերահաշվարկի արդյունքները: Վերահաշվարկվել են 637 ընտրական տեղամասերի քվեարկության արդյունքները: ՌԵՖՈՐՄԻՍՏՆԵՐԻ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ`1456 քվեն նվազել է 11-ով «ԲՈԼՈՐԻՆ ԴԵՄ ԵՄ» ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ`21477 քվեն նվազել է 244-ով «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ» ԴԱՇԻՆՔ (կազմում՝ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ, «ՆՈՐ ԴԱՐԱՇՐՋԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ,«ՄԻԱՎՈՐՎԱԾՀԱՅԵՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ)` 340088 քվեն ավելացել է 508-ով ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՆՈՐՀԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ`30807 քվեն նվազել է 117-ով «ՆՈՐ…

Տեսնել ավելին

Եվս մեկ ընտրատեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր են ճանաչվել

Թիվ 12/13 ընտրական տեղամասի քվեարկության արդյունքներն անվավեր են ճանաչվել։ Օբյեկտիվ․am-ը տեղեկանում է ԿԸՀ-ից։  Այս տեղամասում քվեարկության օրը բացակայել է 8 համարի քվեաթերթիկը։ Թիվ 12/13 տեղամասի քվեարկության մասնակիցների թիվը՝ 809, որոշման համաձայն արձանագրվել է որպես անճշտությունների գումարային չափ։ Ընտրական տեղամասի արձանագրության մյուս արդյունքները, բացառությամբ անճշտությունների չափի, ըստ որոշման արձանագրվել են զրո։ Ընտրական տեղամասի նյութերն ուղարկվել են դատախազություն։…

Տեսնել ավելին

Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ իրեն թույլ չեն տվել հատել Հայաստանի սահմանը

«Ուժեղ Հայաստան» կուսակցության ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանը հայտնել է, որ սահմանապահ ծառայության աշխատակիցները թույլ չեն տվել իրեն հատել Հայաստանի Հանրապետության սահմանը։ Նրա խոսքով՝ ինքը ցանկացել է այցելել Վերին Լարս, սակայն սահմանին տեղեկացվել է, որ այդ ուղևորությունն արգելված է։ «Սահմանապահ ծառայությունները մեզ տեղեկացրին, որ իմ այցելությունը այնտեղ (Վերին Լարս) արգելված է, և ինձ վրա սահմանափակում…

Տեսնել ավելին

ԿԸՀ-ն հունիսի 14-ին կամփոփի ԱԺ ընտրությունների արդյունքները և կընդունի վերջնական որոշում

ԿԸՀ-ից տեղեկացնում են, որ «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 95-րդ հոդվածի  համաձայն՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն օրենսգրքի 75-րդ հոդվածով սահմանված կարգով և ժամկետում՝ հունիսի 14-ին, ամփոփում է ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները և ընդունում հետևյալ որոշումներից մեկը. 1) Ազգային ժողով ընտրվելու և մանդատների բաշխման մասին. 2) Ազգային ժողովի պատգամավորների մանդատների նախնական բաշխման մասին. 3) առանձին ընտրական տեղամասերում վերաքվեարկություն…

Տեսնել ավելին

Երկու տեղամասերի արդյունքների չեղարկումից հետո ԲՀԿ-ն հանրահավաք է հրավիրել ԿԸՀ-ի մոտ

«Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչներն այսօր գտնվում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի դիմաց։ Միաժամանակ, ժամը 13:00-ին Գագիկ Ծառուկյանի գլխավորած «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հանրահավաք է հայտարարել ԿԸՀ-ի շենքի մոտ։Քաղաքական այս ակտիվությունը հետևում է երկու ընտրատեղամասերում քվեարկության արդյունքները չեղյալ հայտարարելու որոշմանը։ Ըստ տարածվող գնահատականների՝ այդ որոշման արդյունքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կարող է կորցնել նոր Ազգային ժողով անցնելու հնարավորությունը,…

Տեսնել ավելին

Արեգնազ Մանուկյանը քննչական բաժնում է. նրա տանը քննչական գործողություններ են իրականացվել պետական դավաճանության գործով

«Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը գտնվում է քննչական բաժնում։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում հայտնել է Գրիգոր Իսկանդարյանը։Նրա խոսքով՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Արեգնազ Մանուկյանի բնակարանում իրականացվել են քննչական գործողություններ։ Դրանք կատարվել են Անդրանիկ Թևանյանի նկատմամբ պետական դավաճանության և լրտեսության հատկանիշներով հարուցված քրեական վարույթի շրջանակում։Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում։

Տեսնել ավելին