Սահմանադրության օրը՝ դրամական պարգև ԱԺ պատգամավորներին և աշխատակիցներին. Ալեն Սիմոնյանի կարգադրությունը

Ալեն Սիմոնյանը հուլիսի 2-ին կարգադրություն է ստորագրել, որում ասվում է․ Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ եւ 22-րդ կետերով`  կարգադրում եմ. 1. Սահմանադրության օրվա առթիվ Ազգային ժողովի  պատգամավորներին, Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողներին եւ  աշխատողներին խրախուսել միանվագ դրամական պարգեւատրմամբ՝ համաձայն հավելվածների: 2. Ազգային ժողովի աշխատակազմի  ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ՝ Հայաստանի…

Տեսնել ավելին

Փաշինյանը կմեկնի ՌԴ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրավիրել են Եկատերինբուրգում անցկացվող «Իննոպրոմ» ցուցահանդեսին։ Ցուցահանդեսը կկայանա Եկատերինբուրգում հուլիսի 6-ից 9-ը: Նիկոլ Փաշինյանը հայտարարված է որպես գլխավոր լիագումար նիստի բանախոս՝ «Արդյունաբերություն 360․ արտադրություն առանց սահմանների» թեմայով։ Մասնակցելու են նաև Ռուսաստանի կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինը և այլ պետությունների ներկայացուցիչներ։

Տեսնել ավելին

Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թեհրանում հանդիպում է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։  Ինչպես տեղեկանում ենք ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ իր ցավակցությունն է հայտնել ԻԻՀ գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի մահվան կապակցությամբ՝ ընդգծելով, որ Հայաստանը կիսում է Իրանի ժողովրդի վիշտը։  Նախագահ Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել վարչապետ Նիկոլ…

Տեսնել ավելին

Արուսյակ Մանավազյանը ընտրվել է ՔՊ խմբակցության ղեկավարի թեկնածու

Արուսյակ Մանավազյանը կուսակցության վարչության նիստում ընտրվել է խորհրդարանական խմբակցության ղեկավարի թեկնածու, հայտնել է Նիկոլ Փաշինյանը։ Հիշեցնենք, որ առաջադրվել են երկու թեկնածու՝ ՔՊ-ական պատգամավորներ Արուսյակ Մանավազյանը և Արթուր Հովհաննիսյանը։

Տեսնել ավելին

ԵՄ-ն Հայաստանին տրամադրել է 52 մլն եվրոյի բյուջետային աջակցություն․ Փաշինյան

«Մեր գործընկերության հիմքում ունենալով Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը և Հայաստան-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգ փաստաթուղթը՝ մենք կիսում ենք միևնույն հիմնարար արժեքներն ու սկզբունքները՝ ժողովրդավարությունը, իրավունքի գերակայությունը, մարդու իրավունքների պաշտպանությունը»,-Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ համատեղ ասուլիսին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նաև հայտնելով, որ երկկողմ քաղաքական օրակարգի համար ձեռք բերվել կարևոր պայմանավորվածություններ «Հունիսի 7-ին…

Տեսնել ավելին

Ալեն Սիմոնյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից

8-րդ գումարման Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հրաժարվում է խորհրդարանական ընտրություններում ստացած պատգամավորական մանդատից։ «Ես ենթարկվում եմ վարչության որոշմանը և չեմ շարունակի պաշտոնավարել որպես Ազգային ժողովի նախագահ։ Նեղվածություն չունեմ։ Վարչապետի, ինչպես նաև վարչության հետ քննարկել եմ այդ հարցը։ Չեմ վերցնի մանդատը և չեմ գա Ազգային ժողով՝ որպես պատգամավոր աշխատանքը շարունակելու։ Նախևառաջ ուզում եմ մի փոքր…

Տեսնել ավելին

Համլետ Լևոնյանն ազատվել է ՊՆ սպառազինության և տեխնիկական ապահովման վարչության պետի պաշտոնից

Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով Համլետ Լևոնյանն ազատվել է պաշտպանության նախարարության սպառազինության և տեխնիկական ապահովման վարչության պետի պաշտոնից։ Հրամանագրում նշվում է, որ որոշումն ընդունվել է վարչապետի առաջարկության հիման վրա՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասի։ Հրամանագրի համաձայն՝ Համլետ Լևոնյանն ազատվել է պաշտպանության նախարարության…

Տեսնել ավելին

Կադրային փոփոխություններ ՊՆ-ում․ նշանակվել են բանակային կորպուսների նոր հրամանատարներ

Հայաստանի զինված ուժերում կադրային փոփոխություններ են տեղի ունեցել։ Հիմք ընդունելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունները` ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է հրամանագրեր, որոնց համաձայն՝ գեներալ-մայոր Գարեգին Պողոսյանը նշանակվել է հատուկ բանակային կորպուսի հրամանատար՝ ազատվելով 2-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից, գեներալ-մայոր Սիմոն Նազարյանը նշանակվել է 2-րդ բանակային կորպուսի հրամանատար՝ ազատվելով 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից

Տեսնել ավելին

ԿԳՄՍ երկու փոխնախարարներ ազատվել են պաշտոններից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումներով Հասմիկ Ավագյանն ու Դանիել Դանիելյանն ազատվել են ԿԳՄՍ փոխնախարարի պաշտոններից: Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ Տիգրան Վիրաբյանը նշանակվել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հասմիկ Ավագյանին ազատել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալի պաշտոնից»,- ասվում է որոշման մեջ: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի…

Տեսնել ավելին

ԱԺ փոխնախագահի թեկնածուներ են առաջադրվել Հայկ Կոնջորյանը և Վահագն Ալեքսանյանը

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում տեղի ունեցած գաղտնի քվեարկության արդյունքում որոշվել են Ազգային ժողովի նախագահի տեղակալի պաշտոնների թեկնածուները։ Ինչպես լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կուսակցության ներսում անցկացված քվեարկությամբ ԱԺ նախագահի տեղակալների թեկնածուներ են ընտրվել Հայկ Կոնջոյանը և Վահագն Ալեքսանյանը։ Հիշեցնենք, որ օրեր առաջ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Ազգային ժողովի նախագահի պաշտոնի համար առաջադրել էր…

Տեսնել ավելին