Ալեն Սիմոնյանը պարգևատրումների մասին կարգադրություն է արել

ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողները կխրախուսվեն միանվագ դրամական պարգևատրմամբ։

Համապատասխան կարգադրությունը կայացվել է՝ հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 22-րդ կետը և «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 22-րդ հոդվածը։

Կարգադրությամբ նախատեսվում է ԱԺ աշխատակազմի պետական ծառայողներին տրամադրել միանվագ դրամական պարգևներ՝ համաձայն հաստատված հավելվածի։

ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանին հանձնարարվել է օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել համապատասխան վճարումների իրականացումը։