Ռուսաստանի Ռոսսելխոզնադզորը հայտարարել է, որ արձանագրված խախտումների աճի պատճառով 2026թ. հունիսի 2-ից ժամանակավոր սահմանափակումներ են սահմանվում Հայաստանից Ռուսաստան կորիզավոր մրգերի և թարմ խաղողի ներմուծման նկատմամբ։
Խոսքը վերաբերում է բալին, կեռասին, ծիրանին, սալորին, դեղձին, նեկտարինին և խաղողին։ Սահմանափակումները կվերաբերեն նաև այդ ապրանքների տարանցմանը ԵԱՏՄ երկրներով՝ մինչև անվտանգության նոր մեխանիզմների մշակումը։
Գերատեսչությունը նշում է, որ հայկական կողմին բազմիցս փոխանցվել են տեղեկություններ ֆիտոսանիտարական խախտումների վերաբերյալ։
