Օբյեկտիվ.am-ին Քննչական կոմիտեից հայտնում են, որ լրատվական կայքերից մեկում հրապարակված՝ Ռուսաստանի Դաշնությունից հարկադրաբար Հայաստան բերվող քաղաքացիների ցուցակի վերաբերյալ տեղեկատվությունը կդառնա քննության առարկա։
Ըստ ՔԿ-ի՝ ՀՀ քաղաքացիների նկատմամբ գործադրվող ճնշումների և սպասվող ընտրական գործընթացներին միջամտության մասին ԱԱԾ-ի հայտարարության հիմքով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում նշված հրապարակումը նույնպես կներառվի քննության նյութերում։
Նախաքննությունը շարունակվում է։
