Օբյեկտիվ.am-ին Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ առաջիկա ժամերին Երևան քաղաքում սպասվում են հորդառատ անձրևներ, որոնք առավել ինտենսիվ կլինեն քաղաքի հարավային հատվածներում։
Ինչպես տեղեկացրել է կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը՝ տեղումները կլինեն կարճատև, սակայն ինտենսիվ բնույթի։
