Երթևեկության փոփոխություն Երևանում․ Վահրամ Փափազյան փողոցում կարգելվի կանգառը

Հունիսի 30-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Վահրամ Փափազյան փողոցում, մասնավորապես Կոմիտասի պողոտա – Վ.Փափազյան փողոցի խաչմերուկից մինչև Վ.Փափազյան – Ա.Խաչատրյան փողոցների խաչմերուկ բացառությամբ երթևեկելի մասի տեղային լայնացումների, կարգելվի փոխադրամիջոցների կանգառը: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից:

Տեսնել ավելին

Գեղարքունիքի մարզում մեկնարկել է 2026 թվականի ամառային զորակոչը

Այսօր Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Մարտունի համայնքում մասնակցել է զորակոչի միջոցառմանը, զրուցել նորակոչիկների հետ, շնորհավորել և մաղթել խաղաղ ու անվտանգ ծառայություն։ Մարզպետի հորդորն էր՝ պատասխանատվությամբ մոտենալ ծառայությանը, լինել հոգատար ծառայակից ընկերների նկատմամբ և ձեռք բերած գիտելիքներն ու կարողությունները ծառայեցնել Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը։ Վարդենիս համայնքում ևս մեկնարկել է ամառային զորակոչը, իսկ հուլիսի 1-ին նորակոչիկների հերթական խմբերը…

Տեսնել ավելին

Էկոնոմիկայի նախարարությունը ներկայացրել է արտահանման ոլորտի պետական աջակցության գործող ծրագրերը

Էկոնոմիկայի նախարարությունը ներկայացրել է արտահանման խթանման ծրագրերի ամփոփաթերթը, որտեղ ներկայացված են արտահանման ոլորտի պետական աջակցության գործող ծրագրերը։ Ամփոփաթերթին կարող եք ծանոթանալ այստեղ։

Տեսնել ավելին

Փամբակ գետում հայտնաբերվել է հունիսի 27-ից որոնվող տղամարդու դին

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են՝ այսօր՝ ժամը 09։40-ի սահմաններում, Փամբակ գետում՝ Դսեղ բնակավայրի խաչմերուկի մոտակայքում, հայտնաբերվել է  հունիսի 27-ից որոնվող տղամարդու դին։  Հիշեցնենք, որ հունիսի 27-ին՝ ժամը 10։56-ին, Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին՝ թունելի մոտակայքում,  գետի մեջ դի է նկատվում։ Ժամը 12։03-ին, ևս մեկ ահազանգ է ստացվել, որ…

Տեսնել ավելին

Հայտնի է՝ Ռաիսա Մկրտչյանի հոգեհանգստի և հուղարկավորության օրն ու վայրը

Հայտնի են՝ ՀՀ ժողովրդական արտիստ, Մովսես Խորենացու մեդալակիր, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանակիր Ռաիսա Մկրտչյան հոգեհանգստի և հուղարկավորության օրերն ու վայրը։ «Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հունիսի 29-ին, ժամը 18:00-ին, Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում (Կոնդ)։ Հուղարկավորությունը կկայանա հունիսի 30-ին, ժամը 12:00-ին, նույն վայրից», – ասված է հաղորդագրությունում։

Տեսնել ավելին

Դավթաշենում «Mazda»-ն վրաերթի է ենթարկել հեծանվորդի․ վիրավորը Վլադիմիր Գասպարյանի թոռն է

Այսօր՝ հունիսի 27-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19:00-ի սահմաններում «Mazda» մակնիշի ավտոմեքենան Եղվարդի խճուղում՝ «Արմենիա» հեռուստաընկերության դիմաց, վրաերթի է ենթարկել հեծանվորդի։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վարրեթի ենթարկվածին քաղաքացիական ավտոմեքենայով տեղափոխել հիվանդանոց։ Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության եղել է սթափ: Քննչական բաժինը պարզում…

Տեսնել ավելին

Ջերմաստիճանը կհասնի 35-36 աստիճանի. Գագիկ Սուրենյան

Այսօր ողջ օրվա ընթացքում  Հայաստանը գտնվում է Սեւ ծովից ներթափանցած ցիկլոնի ազդեցության տակ, շրջանների մեծ մասում անձրեւներ էին, իսկ ջերմաստիճանը նվազել է 6-8 աստիճանով, բայց հունիսի 28–ից սկսած ցիկլոնը դուրս կգա մեր տարածաշրջանից իր տեղը զիջելով հարավ–արեւմուտքից ներթափանցած տաք հոսանքներին։ Այս մասին հայտնել է Գագիկ Սուրենյանը։ «Վաղը արդեն կհաստատվի առանց տեղումներ եղանակ, միայն Սյունիքում կարճատեւ…

Տեսնել ավելին

Մահացել է Ռաիսա Մկրտչյանը

Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ, Մովսես Խորենացու մեդալակիր, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանակիր Ռաիսա Մկրտչյանը, այս մասին հայտնում է «Նյուզ»-ը։ Ռաիսա Մկրտչյանն 84 տարեկան էր։

Տեսնել ավելին

Զինծառայողի մահվան դեպքը քննվում է՝ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն

Հունիսի 26-ին արձանագրված պայմանագրային զինծառայող Ռ.Խ.-ի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։ «Քրեական վարույթի նախաքննության ընթացքում նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում են անհրաժեշտ քննչական և վարութային այլ գործողություններ»,-հայտնում են կոմիտեից:

Տեսնել ավելին