Ջրամատակարարման նոր գրաֆիկ․ հուլիսի 1-ից Երևանում կգործի 17–19-ժամյա ռեժիմ

Փետրվարին «Վեոլիա ջուր» ընկերության հրապարակած՝ 2026 թվականի ջրամատակարարման ժամանակացույցը, ըստ որի՝ Հայաստանի բնակավայրերի մեծ մասում ամառային ամիսներին նախատեսվում էր 17-ժամյա ջրամատակարարում, առաջացրել էր հանրային դժգոհություն։ Նախընտրական շրջանում բարձրացած քննարկումների ֆոնին իշխանությունները հայտարարեցին, որ ժամանակացույցի փոփոխություն չի նախատեսվում, սակայն Ջրային կոմիտեն ավելի ուշ տեղեկացրեց, որ «Վեոլիա»-ի գրաֆիկը վերանայվելու է, թեև 24-ժամյա ջրամատակարարում ապահովելը շարունակում է անհնար…

Տեսնել ավելին

Երևանի երեք վարչական շրջանում ջուր չի լինի շուրջ 36 ժամ

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Արզնի 1» ջրատարի վթարված հատվածի նորոգման աշխատանքներով պայմանավորված՝ հուլիս 1-ին՝ ժամը 10:00-ից մինչև հուլիսի 2-ը՝ ժամը 22:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. Արաբկիր վարչական շրջան՝ Ղափանցյան, Քանաքեռ ՀԷԿ , Գրիբոյեդովի, Արղության, Բակունցի, Հակոբյան, Թավրիզյան, Այգեկցու, Գ․Արծրունի, Ռիգայի, Սևքարեցի Սաքոյի, Հ. Սահյան, Հ․ Էմինի, Մանուշյան,…

Տեսնել ավելին

Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները

Հունիսի 20-ին օդի առավելագույն ջերմաստիճանները ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի օդերևութաբանական կայաններում կազմել են՝ Արարատ +38.3°CԱրմավիր +37.8°CՈւրցաձոր +37.0°CԱրտաշատ +36.8°CԵրևան (Ագրոօդերևութաբանական կայան) +36.5°CԵրևան («Աերոլոգիական կայան) +35.0°CԱշտարակ +35.0°CԱյսպիսով, Արարատյան դաշտում և Երևանում գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները:

Տեսնել ավելին

Ադրբեջանը նշում է՝ ավելի քան 2000 աճյուն է փոխանցվել հայկական կողմին

Ադրբեջանը մշտապես առաջնորդվել է հումանիզմի սկզբունքներով և հայտարարել է, որ անհետ կորած անձանց խնդրի լուծումը կարևոր բաղադրիչ է Հարավային Կովկասում խաղաղության և վստահության ամրապնդման գործընթացում։Ինչպես հաղորդում է Report-ը, այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարար, ռազմագերիների, պատանդների և անհետ կորած քաղաքացիների հարցերով պետական հանձնաժողովի անդամ Էլնուր Մամեդովը՝ Բաքվում անցկացված անհետ կորած անձանց հարցերին նվիրված…

Տեսնել ավելին

Ավագ դպրոցների ընդունելությունը կիրականացվի առցանց հայտագրմամբ՝ երկու փուլով

2026-2027 ուսումնական տարում ՀՀ պետական ավագ դպրոցներում 10-րդ դասարանի ընդունելությունն առաջին անգամ իրականացվելու է էլեկտրոնային եղանակով՝ հայտագրման միջոցով: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից: Հայտագրումն իրականացվելու է առցանց՝ երկու քայլով. Հայտագրման, դպրոցի տնօրենին դիմում ներկայացնելու, ինչպես նաև դպրոցի հետ պայմանագիր կնքելու ողջ գործընթացը թվայնացված է և հնարավոր է իրականացնել Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում՝ ծնողի կողմից ստեղծված…

Տեսնել ավելին

Որքան ծիրան, կեռաս, պղպեղ և ծաղիկ է արտահանել ՀՀ-ն հունիսի 26-28-ը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը սոցցանցի իր էջում արտահանումների վիճակագրություն է հրապարակել. «Հունիսի 26-28-ը արտահանվել է. ծիրան – 832 տոննա,կեռաս – 305 տոննա,պղպեղ – 191 տոննա,ծաղիկ – 492 հազար հատ»։

Տեսնել ավելին

Զինծառայողը կրակել է ամայի տարածքում, վնասներ չեն արձանագրվել. ՔԿ

Պայմանագրային զինծառայողը Վանաձոր քաղաքի ամայի տարածքում, համոզված լինելով, որ մոտակայքում քաղաքացիներ չկան, իրեն պատկանող, նախնական տվյալներով՝ օդաճնշիչ ատրճանակով, որը լիցքավորված է եղել մանր գնդիկներով, մի քանի անգամ կրակել է գետնին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից՝ դեպքի վերաբերյալ պարզաբանում ներկայացնելով: «Այդ ընթացքում նրան է մոտեցել տարածքում շրջիկ ծառայություն իրականացնող ոստիկանը, որին զինծառայողն ինքնակամ ներկայացրել է…

Տեսնել ավելին

Երևանում նախատեսվում է մեքենաների հոսքերի բեռնաթափում՝ կայանատեղիների և տրանսպորտի միջոցով

Obyektive.am-ը Երևանի քաղաքապետարանից տեղեկանում է, որ քաղաքային տրանսպորտային համակարգի բեռնաթափման նպատակով դիտարկվում է քաղաքի մուտքերին մեծ ավտոկայանատեղիների ստեղծման գաղափարը։ Երևանում տրանսպորտային հոսքերի նվազեցման նպատակով քննարկվում է քաղաք մտնող հիմնական մուտքերի մոտ մեծ ավտոկայանատեղիների կառուցումը։ Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանը, անդրադառնալով խնդրին, ընդգծել է, որ իրավիճակի հիմնական լուծումը հանրային տրանսպորտի արդյունավետ աշխատանքի ապահովումն է…

Տեսնել ավելին

Երթևեկության փոփոխություն Երևանում․ Վահրամ Փափազյան փողոցում կարգելվի կանգառը

Հունիսի 30-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Վահրամ Փափազյան փողոցում, մասնավորապես Կոմիտասի պողոտա – Վ.Փափազյան փողոցի խաչմերուկից մինչև Վ.Փափազյան – Ա.Խաչատրյան փողոցների խաչմերուկ բացառությամբ երթևեկելի մասի տեղային լայնացումների, կարգելվի փոխադրամիջոցների կանգառը: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից:

Տեսնել ավելին

Գեղարքունիքի մարզում մեկնարկել է 2026 թվականի ամառային զորակոչը

Այսօր Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Մարտունի համայնքում մասնակցել է զորակոչի միջոցառմանը, զրուցել նորակոչիկների հետ, շնորհավորել և մաղթել խաղաղ ու անվտանգ ծառայություն։ Մարզպետի հորդորն էր՝ պատասխանատվությամբ մոտենալ ծառայությանը, լինել հոգատար ծառայակից ընկերների նկատմամբ և ձեռք բերած գիտելիքներն ու կարողությունները ծառայեցնել Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը։ Վարդենիս համայնքում ևս մեկնարկել է ամառային զորակոչը, իսկ հուլիսի 1-ին նորակոչիկների հերթական խմբերը…

Տեսնել ավելին