Անդրանիկ Թևանյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Տարոն Չախոյանի

Երևանի քաղաքացիական դատարանում նոր քաղաքացիական գործ է մակագրվել՝ կապված հրապարակային հայտարարությունների հերքման և փոխհատուցման պահանջի հետ։

Դատական գործի տվյալներով՝ հայցվորը՝ Անդրանիկ Նորիկի Թևանյանը, հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տարոն Արթուրի Չախոյանի։ Հայցը դատարան է ստացվել 2026 թվականի հունիսի 23-ին։

Obyektive.am-ի հաղորդմամբ՝ հայցի համար հիմք է հանդիսացել Մայիսի 23-ին Չախոյանի տարածած 54 վայրկյանանոց տեսանյութը, որում մեղադրանքներ են հնչել Թևանյանի հասցեին՝ պետական դավաճանություն կատարելու, լրտեսության, գործակալական ցանցի անդամ լինելու և պետական գաղտնիքները գումարով վաճառելու վերաբերյալ: Այժմ Թևանյանը պահանջում է դատական կարգով պարտավորեցնել Չախոյանին՝ իր ֆեյսբուքյան էջի և ԶԼՄ-ների միջոցով ներողություն խնդրել ու հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները: Հերքման տեքստը պետք է ունենա հետևյալ բովանդակությունը. «ՀԵՐՔՈՒՄ, 23.05.2026 թվականին իմ ֆեսյբուքյան կայքէջում հրապարակավ տեսանյութի ընթացքում Անդրանիկ Թևանյանի՝ «պետական դավաճանություն գործած», «լրտեսություն արած», «պետական գաղտնիքները գումարով ծախած», «գործակալական ցանցի անդամ» լինելու անելու վերաբերյալ հրապարակված տվյալները չեն համապատասխանում իրականությանը՝ սուտ են»: Բացի այդ, հայցվորը պահանջում է Չախոյանից բռնագանձել 6 մլն դրամ՝ որպես զրպարտությամբ պատճառված վնասի փոխհատուցում, 3 մլն դրամ՝ որպես վիրավորանքի փոխհատուցում, ինչպես նաև դատական ծախսերի գումարը: Հայցը մակագրվել է Երևանի քաղաքացիական դատարանի դատավոր Սարգիս Երիցյանին:

Հայցադիմումի պահանջների համաձայն՝ հայցվորը պահանջում է պարտավորեցնել պատասխանողին հրապարակայնորեն հերքել իր հասցեին տարածված՝ զրպարտություն համարվող տվյալները, ինչպես նաև ապահովել հերքման հրապարակումը մի շարք լրատվամիջոցների և առցանց հարթակների միջոցով։

Բացի այդ, հայցով պահանջվում է փոխհատուցել ինչպես զրպարտության, այնպես էլ վիրավորանքի հետևանքով պատճառված վնասը՝ համապատասխանաբար 6 միլիոն և 3 միլիոն ՀՀ դրամի չափով։ Ընդհանուր պահանջվող փոխհատուցման չափը կազմում է 9 միլիոն ՀՀ դրամ։

Հայցադիմումում նաև նշվում է, որ պատասխանողը պետք է հրապարակային ներողություն հայտնի՝ դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո սահմանված ժամկետում, և ապահովի ներողության տեքստի տարածումը մի շարք լրատվական կայքերում և ալիքներում։

Գործը մակագրվել է Երևանի քաղաքացիական դատարանի դատավոր Սարգիս Երիցյանին։