Կրակոցներ Երևանում․ 4 մարդ տեղափոխվել է հիվանդանոց, կա ձերբակալված. Նոր մանրամասներ

Հունիսի 20-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել, որ Երևանի Սիսվանի փողոցում քաղաքացիների միջև վիճաբանություն է տեղի ունենում։
Դեպքի վայր են մեկնել Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խմբերը։
Նախնական տվյալներով՝ վիճաբանության ընթացքում գործի է դրվել նաև հրազեն։
Միջադեպի հետևանքով տարբեր բժշկական հաստատություններ է տեղափոխվել 4 անձ։ ՆԳՆ-ի տեղեկացմամբ՝ նրանց կյանքին վտանգ չի սպառնում։
Դեպքի առթիվ մեկ անձ ձերբակալվել է։ Իրավապահները միջոցառումներ են ձեռնարկում վիճաբանության բոլոր մասնակիցներին պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ։