Նարեկ Կարապետյանը դատի է տվել Քննչական կոմիտեին

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը վարույթ է ընդունել «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Նարեկ Կարապետյանի հայցն ընդդեմ ՀՀ քննչական կոմիտեի։
Ինչպես տեղեկացնում է Obyektive.am-ը, Կարապետյանը պահանջում է պարտավորեցնել Քննչական կոմիտեին հրապարակայնորեն հերքել իր վերաբերյալ նախկինում տարածված տեղեկությունը, ըստ որի՝ նա թաքցրել է պաշտոնատար անձի կարգավիճակ ձեռք բերելուն խոչընդոտող օտարերկրյա քաղաքացիություն ունենալու փաստը։
Հայցով նաև պահանջվում է ՔԿ-ից հօգուտ Նարեկ Կարապետյանի բռնագանձել 1 դրամ՝ որպես զրպարտության համար փոխհատուցում, ինչպես նաև դատական ծախսերը։
Գործը մակագրվել է դատավոր Տիգրան Գրիգորյանին, որը հունիսի 15-ին որոշում է կայացրել այն վարույթ ընդունելու մասին։