Հոլիվուդյան դերասանուհի Էնն Հեթուեյը հայտնել է, որ պատրաստվում է երրորդ անգամ մայրանալ։
43-ամյա դերասանուհին սոցիալական ցանցերում հրապարակել է տեսանյութ, որտեղ երևում է հղիության ակնհայտ նշաններով։ Հրապարակման մեջ նա ներկայացել է սպիտակ երկար շրջազգեստով և կարճ վերնաշապիկով՝ առանց դիմահարդարման և բնական կերպարով։

Հեթուեյի երկրպագուների համար լուրը անակնկալ է եղել, քանի որ վերջին շրջանում նա հաճախ էր հայտնվում ավելի նիհար և կոկիկ կերպարը ընդգծող հագուստներով։ Նրա գրառումը արագորեն մեծ արձագանք է ստացել, որտեղ օգտատերերը շնորհավորել են դերասանուհուն։
Դերասանուհին հայտնի է բազմաթիվ ֆիլմերով, այդ թվում՝ Սատանան կրում է պրադա, որը նրան համաշխարհային ճանաչում բերեց։
Նշվում է, որ սա Էնն Հեթուեյի և նրա ամուսնու՝ Ադամ Շուլմանի երրորդ երեխան է։ Զույգն արդեն ունի երկու որդի՝ Ջոնաթան և Ջեք։
Դերասանուհին դեռ չի հայտնել ապագա երեխայի սեռը կամ հղիության այլ մանրամասներ։
