ՆԳՆ ոստիկանության Համայնքային ոստիկանության Մեղրիի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 1968 թվականին ծնված Կարեն Սարգսյանը։
Քաղաքացու գտնվելու վայրի վերաբերյալ որևէ տեղեկություն ունեցող անձանց ոստիկանությունը խնդրում է դիմել Համայնքային ոստիկանության Մեղրիի բաժին կամ ոստիկանության մոտակա բաժին, ինչպես նաև զանգահարել 112 հեռախոսահամարով։
Ոստիկանությունը շնորհակալություն է հայտնում համագործակցության համար։
Ոստիկանությունը որոնում է 58-ամյա Կարեն Սարգսյանին
