Գագիկ Ծառուկյանի հարցաքննությունը շարունակվում է

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կրկին հրավիրել են ՊԵԿ քննչական վարչություն՝ հարցաքննության։ Հիշեցնենք, որ նա հարցաքննվել էր հուլիսի 21-ին և 22-ին, որի ժամանակ առերեսում էր կատարվել տուժող համարվող իրանցիների հետ։

Տեսնել ավելին

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 23-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-14:00 Աբովյան փողոց 17, 19, 21, 23, 26, 26, 26ա, 26բ, 28 շենքեր, Նալբանդյան փողոց 31, 33, 35 շենքեր, Սայաթ-Նովայի պողոտա 21, 21ա շենքեր, Երևանի Արաբկիր վարչական շրջան՝ 12:00-16:00 Արաբկիր…

Տեսնել ավելին

Ծառուկյանին կրկին ԱԱԾ մեկուսարանից կտանեն հարցաքննության

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին վաղը կրկին հարցաքննելու են։ Տեղեկությունը ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանն է հայտնել։ «Վաղը՝ ժամը 10:30-ին, Գագիկ Ծառուկյանը կրկին հրավիրվել է հարցաքննության ՀՀ ՊԵԿ քննչական վարչություն (հասցե՝ ք. Երևան, Դեղատան 3)»,- հայտնել է Տոնոյանը։

Տեսնել ավելին

Նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հուլիսի 23-ին ստորագրել է «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը, ինչպես նաև «Սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Ոստիկանության մասին» օրենքում լրացում կատարելու մաuին, «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին,…

Տեսնել ավելին

Արագածոտնում որդիները խոստովանել են մոր սպանությունը․ դին ամիսներ շարունակ թաքցրել էին հողի տակ

ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ հուլիսի 22-ին Արագածոտնի մարզային վարչություն հաղորդում է ստացվել 1970 թվականին ծնված Ռ․Մ․-ի անհետ կորելու մասին։ Արագածոտնի քրեական ոստիկանները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, փաստական տվյալներ են ձեռք բերել, որ այս տարվա մարտ ամսին Մելիքգյուղ գյուղի իրենց բնակարանում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ 25-ամյա և 20-ամյա եղբայրները գրտնակի հարվածով սպանել են իրենց…

Տեսնել ավելին

Մանկատների շրջանավարտների բնակարանային աջակցության չափը կբարձրանա

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ՀՀ մանկատան շրջանավարտների համար իրականացվող բնակարանի գնման վկայագրերի տրամադրման գործընթացում առկա խնդիրները կարգավորելու նպատակով։ Ըստ հիմնավորման՝ միջոցառման շրջանակում շուրջ 300 ՀՀ մանկատան շրջանավարտների բնակարանի գնման վկայագիր տրամադրելու նպատակով պետական բյուջեից հատկացվել է 1.9 մլրդ դրամ, սակայն մինչ օրս բնակարանի գնման վկայագիր ստանալու իրավունք են ձեռք բերել 289-ը, որից 8-ը չեն ներկայացել…

Տեսնել ավելին

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սայաթ-Նովայի պողոտայում

Հուլիսի 23-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սայաթ-Նովայի պողոտայում, մասնավորապես` Սայաթ-Նովայի պողոտայի Սբ. Աննա եկեղեցու հարակից տարածքում տեղադրված «կայանման տեղ» ճանապարհային նշանը կտեղափոխվի դեպի Աբովյան փողոցի ուղղությամբ, իսկ Սայաթ-Նովա պողոտայի և Աբովյան փողոցի խաչմերուկից մինչև վերոնշյալ նշանը կարգելվի տրանսպորտային միջոցների կանգառը: Այս մասին տեղեկանում ենք Երևանի Քաղաքապետարանից։

Տեսնել ավելին

Զինծառայող Ն.Թ.-ին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու համար մեղադրվող 2 զինծառայողները կալանավորվել են. ՔԿ

Հուլիսի 21-ին ՊՆ N զորամասի զինծառայող Ն.Թ.-ին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու համար մեղադրվող 2 զինծառայողները կալանավորվել են: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը: Հիշեցնենք, որ հուլիսի 21-ին ՊՆ N զորամասի զինծառայող էր մահացել։ ՊՆ N զորամասի զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել էր քրեական վարույթ, կատարվում են քննչական և վարութային գործողություններ:

Տեսնել ավելին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ինքնազգացողությունը վատացել է

ArmLur.am-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը երեկ տեղափոխվել է հիվանդանոց։ ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ նախագահի ինքնազգացողությունը վատացել է, ինչի հետևանքով նա նախաինֆարկտային վիճակով տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Վահագն Խաչատուրյանն անցել է անհրաժեշտ հետազոտությունները, որից հետո դուրս է գրվել հիվանդանոցից։

Տեսնել ավելին