Դավթաշենում «Մերսեդեսի» հայելիների ապակիներ գողացած և շորթմամբ զբաղված 28-ամյա երիտասարդը կալանավորվել է
Մայիսի 29-ին Համայնքային ոստիկանության Դավթաշենի բաժին ահազանգ է ստացվել, որ Դավթաշենի 4-րդ թաղամասում կայանված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայից գողացել են կողային հայելիների ապակիները։ Տուժածի հաղորդման համաձայն՝ անհայտ անձը ոչ միայն տարել էր հայելիների ապակիները, այլև դեպքի վայրում թողել էր Telegram-ի հղում, ինչը ենթադրություն էր առաջացրել, որ գողությունը կատարվել է հետագա շորթման նպատակով։ Դեպքի առթիվ նույն օրը…
