Ազգային ժողովի հերթական ընտրությունների արդյունքներով ձևավորվող նոր խորհրդարանում ներկայացված կլինի 4 քաղաքական ուժ։
Մանդատների վերջնական բաշխումն ունի հետևյալ տեսքը․«Քաղաքացիական պայմանագիր»՝ 61 մանդատ
«Ուժեղ Հայաստան» դաշինք՝ 28 մանդատ
«Հայաստան» դաշինք՝ 11 մանդատ
ԲՀԿ՝ 5 մանդատ
Ընտրությունների արդյունքներով վերջին պահին ԲՀԿ-ին հաջողվել է հաղթահարել 4 տոկոս անցողիկ շեմը, ինչի արդյունքում կուսակցությունը ստանում է խորհրդարանական ներկայացվածություն։
Նախնական հաշվարկների համաձայն՝ ազգային փոքրամասնություններին հատկացված 4 մանդատներից 3-ը բաժին է հասել «Քաղաքացիական պայմանագրին», իսկ 1-ը՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքին, ինչի արդյունքում վերջինիս մանդատների ընդհանուր թիվը կազմել է 28։
Ընտրական գործընթացի ավարտից հետո հայտնի դարձավ, որ նոր խորհրդարանը ձևավորվում է 4 ուժային կազմով, որտեղ մեծամասնությունը շարունակում է պահպանել «Քաղաքացիական պայմանագիրը»։
