Հունիսի 19-ին՝ ժամը 00:00-ից 05:00-ն, Երևանի Էրեբունի վարչական շրջանում իրականացվելու են ծառերի բուժման աշխատանքներ։
Մասնավորապես, ԿՇՄՊ ՀՈԱԿ-ը սրսկման աշխատանքներ կիրականացնի Տիտոգրադյան և Խաղաղ Դոն փողոցներում։
Անվտանգության նկատառումներից ելնելով՝ բնակիչներին հորդորում են սրսկման ընթացքում փակ պահել փողոց նայող պատուհաններն ու պատշգամբի դռները։
Համապատասխան հաղորդագրությունը տարածել է Երևանի քաղաքապետարանը։
