«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը հունիսի 3-9-ը (2026թ․):
Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․
- Կենտրոնում՝ գրեթե ամբողջ շաբաթ,
- Նոր Նորքում՝ հունիսի 4-ին և 9-ին,
- Շենգավիթում` հունիսի 8-ին,
- Արաբկիրում՝ չի գերազանցել։
Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․
- Արաբկիրում՝ հունիսի 5-6-ը և 9-ին,
- Նոր Նորքում` հունիսի 5-8-ը,
- Կենտրոնում՝ չի գերազանցել,
- Շենգավիթում՝ չի գերազանցել։
Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։
